սեպտեմբերի 30, 2025
Գևորգ Քոչարյան
ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ
+374 10 59 39 41
gevorg.kocharyan@gov.am
Ծննդյան տարեթիվ, ամսաթիվ, ծննդավայր
Տասնյոթը նոյեմբերի, 1984 թվական, Երևան
Աշխատանքային գործունեություն
2025 թվականի մարտի 17-ին ՀՀ վարչապետի որոշմամբ նշանակվել է Արդարադատության նախարարի տեղակալ։
2020-2025թթ․ եղել է ՀՀ գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչության ավագ դատախազ։
2019-2020թթ․ եղել է ՀՀ զինվորական կենտրոնական դատախազության պետական շահերի պաշտպանության բաժնի դատախազ։
2016-2019թթ․ աշխատել է ՀՀ ԳԱԱ «Փորձաքննությունների ազգային բյուրո» ՊՈԱԿ-ում՝ դատահաշվապահական և տնտեսագիտական փորձաքննությունների բաժնի փորձագետ։
2004-2019թթ․ աշխատել է մի շարք առևտրային և ոչ առևտրային կազմակերպություններում։
Կրթություն
2020թ․՝ ՀՀ Արդարադատության ակադեմիայում անցել է ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործառույթներ իրականացնող դատախազների պատրաստման դասընթաց։
2019թ․՝ ՀՀ Արդարադատության ակադեմիայում անցել է դատախազների պատրաստման դասընթաց։
2013-2017թթ․՝ սովորել է Երևանի պետական համալսարանի իրավագիտության ֆակուլտետում՝ բակալավրիատ։
2007-2009թթ․՝ սովորել է ՀՈՒՄԿ հիմնադրամում՝ հաշվապահական հաշվառում և աուդիտ մասնագիտացմամբ՝ մագիստրատուրա։
2001-2005թթ․՝ սովորել է Երևանի պետական համալսարանի ֆիզիկայի ֆակուլտետում՝ բակալավրիատ։
2019-2024թթ․ մասնակցել է մի շարք վերապատրաստման դասընթացների, սեմինարների և ուսումնական գործուղումների՝ փողերի լվացման, տնտեսական հանցագործությունների, կոռուպցիայի կանխարգելման, հանցավոր (ապօրինի) ակտիվների հայտնաբերման, սառեցման և բռնագանձման և այլ թեմաներով։
Զինվորական ծառայություն
Պահեստազորի սպա է։
2020թ․ մասնակցել է ռազմական գործողություններին։
2015-2018թթ․ մասնակցել է վարժական հավաքների։
2005-2007թթ․ անցել է պարտադիր զինվորական ծառայություն։
Այլ տեղեկություններ
Տիրապետում է անգլերեն և ռուսերեն լեզուներին։
Անկուսակցական է։
Ամուսնացած է, ունի երեք զավակ։