Նախարարի տեղակալներ
սեպտեմբերի 30, 2025

Աննա Կարապետյան

ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ

+374 10 59 40 16
karapetyan.anna@gov.am

Ծննդյան տարեթիվ, ամսաթիվ, ծննդավայր

Տասներկուսը հունվարի, 1994 թվական, ք․ Երևան

Աշխատանքային գործունեություն

2024թ․ օգոստոսից եղել է ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի Ժողովրդավարական կառավարման բաժնի Արդարադատության ոլորտի համակարգող։

2023-2024թթ․ եղել է Արդարադատության նախարարության «Օրենսդրության զարգացման կենտրոն» հիմնադրամի միջազգային-իրավական հարցերով փորձագետ։

2022-2023թթ․ եղել է Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի միջազգային համագործակցության վարչության պետ։

2016-2022թթ․ եղել է Արդարադատության նախարարության միջազգային իրավական համագործակցության վարչության արտաքին կապերի բաժնի առաջին կարգի մասնագետ, առաջատար մասնագետ, գլխավոր մասնագետ, ապա՝ բաժնի պետ։

Կրթություն

2014-2016թթ․ սովորել է Երևանի պետական համալսարանի միջազգային հարաբերությունների ֆակուլտետում՝ մագիստրատուրա։

2010-2014թթ․ սովորել է Երևանի պետական համալսարանի միջազգային հարաբերությունների ֆակուլտետում՝ բակալավր։

Դասախոսական և մասնագիտական այլ գործունեություն

2024թ․ մայիսից օգոստոս ամիսներին եղել է ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի (UNFPA)՝ ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանների ընտանեկան բռնության կանխարգելման և դրա դեմ պայքարի թեմայով դասընթացավար։

2024թ․ հունվարից փետրվար ամիսներին ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի (UNDP)՝ Ոստիկանության բարեփոխումների ոլորտի փորձագետ։

2023թ․ նոյեմբերից դեկտեմբեր ամիսներին ԵԱՀԿ (OSCE) իրավախորհրդատու՝ ոստիկանության ոլորտի բարեփոխումների հարցերով, ներառյալ՝ Ոստիկանության 2024-2026թթ․ ռազմավարության և դրանից բխող գործողությունների ծրագրի մշակում։

2023թ․ մայիսից դեկտեմբեր ամիսներին ՄԱԿ-ի Միգրացիայի միջազգային կազմակերպության (IOM) փորձագետ/դասընթացավար՝ ՆԳՆ Միգրացիայի և քաղաքացիության ծառայության անձնակազմի վերապատրաստման ծրագրում։

2023թ․ մայիսից օգոստոս ամիսներին ՄԱԿ-ի Միգրացիայի միջազգային կազմակերպության միգրացիոն ոլորտի ռազմավարական բարեփոխումների հարցերով փորձագետ/իրավախորհրդատու։

2022-2023թթ․ դասավանդել է Հայաստանի դիվանագիտական դպրոցում՝ որպես հրավիրյալ դասախոս։

2017-2022թթ․ դասավանդել է «Գլոբալ Բրիջ» կրթահամալիրում։

2016-2024թթ․ հանդիսացել է Եվրոպայի խորհրդի մի շարք միջկառավարական հանձնաժողովներում ՀՀ կառավարության ներկայացուցիչ/անդամ, ինչպես նաև ԵԽ երևանյան գրասենյակի կողմից իրականացվող ծրագրերի ղեկավար հանձնաժողովների անդամ։

Ներգրավված է եղել և համակարգել է Մարդու իրավունքների պաշտպանության ազգային ռազմավարության և դրանից բխող գործողությունների ծրագրերի մշակման և իրականացման աշխատանքները, ինչպես նաև ՀՀ կառավարության և Մարդու իրավունքների պաշտպանի զեկույցների մշակման ու միջազգային կոմիտեներում դրանց պաշտպանության գործընթացները։

Աշխատանքային գործունեության շրջանակներում համակարգել է միջազգային զարգացման գործընկերների կողմից արդարադատության և մարդու իրավունքների ոլորտներում իրականացվող ծրագրերի մշակման և իրականացման գործընթացները։

Մասնագիտական զարգացման ծրագրեր

2019թ․ մասնակցել է Լեյդենի համալսարանի և Տեղական կառավարման Հաագայի ակադեմիայի կողմից իրականացվող MATRA Rule of Law վերապատրաստման ծրագրին (ք․ Հաագա)։

2019թ․ մասնակցել է ԵՄ ստանդարտների վերաբերյալ վերապատրաստողների վերապատրաստման դասընթացին։

2016թ․ ավարտել է ՀՀ դիվանագիտական դպրոցի դիվանագետների վերապատրաստման դասընթացը։

Պարգևատրվել է Արդարադատության նախարարի և Մարդու իրավունքների պաշտպանի շնորհակալագրերով։

Այլ տեղեկություններ

Լեզուների իմացություն՝ անգլերեն, ռուսերեն, ֆրանսերեն։

Ամուսնացած է։