Ստուգումը կիրականացվի 2025 թվականի նոյեմբերի 7-ին:
Հայտարարություն՝ Նոտարական գործողություններին մասնակցող թարգմանչի որակավորման ստուգում անցկացնելու մասին
հոկտեմբերի 10, 2025
Արդարադատության նախարարությունը հայտարարում է նոտարական գործողություններին մասնակցող թարգմանչի որակավորման ստուգում (այսուհետ՝ որակավորման ստուգում) անցկացնելու մասին:
Որակավորման ստուգման համար կարող են դիմել գործունակ այն անձինք, ովքեր ունեն բարձրագույն կրթություն և համապատասխան օտար լեզվին տիրապետելու մասին վկայական (դիպլոմ), բացի ժեստերի լեզվի թարգմանչի վկայական ստանալու համար դիմածներից::
Որակավորման ստուգման հետ կապված հարցերը կարգավորված են «Նոտարիատի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով և Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի մարտի 2-ի «Նոտարական գործողություններին մասնակցող թարգմանչին որակավորման վկայական տալու կարգը հաստատելու մասին» N 193 որոշմամբ:
Դիմողի գիտելիքների ստուգման նպատակով նրան թարգմանության համար տրվելու են հայերեն և համապատասխան օտար լեզուներով տեքստեր՝ ընտրված հանձնաժողովի կողմից, որոնք ենթակա չեն հրապարակման: Ստուգման ընթացքում դիմողն իրավունք ունի օգտվելու բառարաններից և համակարգչային տեխնիկայից (ներկայացվում են դիմողների կողմից)՝ առանց համացանցից օգտվելու հնարավորության:
1,դիմում որտեղ պետք է նշվեն՝
- դիմողի անունը, ազգանունը և հայրանունը (անձը հաստատող փաստաթղթում դրա առկայության դեպքում).
- այն լեզուն (լեզուները), որով (որոնցով) դիմողն իրականացնելու է թարգմանությունը.
- դիմողի բնակության վայրը, հեռախոսահամարը, ֆաքսի համարը կամ էլեկտրոնային փոստի հասցեն (դրանց առկայության դեպքում).
- դիմողի գործունեության վայրը, հեռախոսահամարը, ֆաքսի համարը կամ էլեկտրոնային փոստի հասցեն (դրանց առկայության դեպքում).
2. 2 գունավոր լուսանկար՝ 4x6 չափսի.
3. անձնագիր.
4. բարձրագույն կրթության և համապատասխան լեզվին տիրապետելու մասին վկայականների (դիպլոմներ) պատճենները.
5. պետական տուրքի վճարման անդորրագիր` 20000 ՀՀ դրամի չափով՝ մուծված Ֆինանսների նախարարության կենտրոնական գանձապետարանի 900005163630 հաշվին.
Քաղաքացին մրցույթին մասնակցելու համար փաստաթղթերը ներկայացնում է էլեկտրոնային եղանակով՝ (notarytranslator@moj.am) էլեկտրոնային փոստի հասցեին։ Փաստաթղթերը պետք է լինեն բնօրինակից գունավոր սքանավորված տեսքով՝ PDF ֆորմատով, 1 ամբողջական ֆայլով: Գունավոր լուսանկարներից մեկը կցվում է դիմումին, իսկ երկրորդը ներկայացվում է ստուգման օրը
- պետական հավատարմագրված հաստատությունից ձեռք բերված համապատասխան լեզվին տիրապետելու մասին տեղեկանքներ կամ վկայականներ,
- համապատասխան լեզվի դասընթացները ավարտելու մասին վկայականներ,
- տվյալ օտար լեզվով բարձրագույն կամ միջնակարգ կրթության մասին վկայական (դիպլոմ),
- լեզվի իմացությունը հաստատելու իրավասություն ունեցող կրթական հաստատության կամ կազմակերպության կողմից տրամադրված ցանկացած փաստաթուղթ:
Բարձրագույն կրթության և համապատասխան լեզվին տիրապետելու մասին վկայականները (դիպլոմներ) հայերեն կամ ռուսերեն լեզուներով չլինելու դեպքում պետք է լինի թարգմանված՝ նոտարական վավերացմամբ:
Ստուգման անցկացման ժամի և տեղի մասին դիմողին պատշաճ ձևով տեղեկացվում է ստուգումից առնվազն 7 օր առաջ, դիմորդի կողմից ներկայացված էլեկտրոնային փոստի հասցեին: Հեռախոսազանգով, փոստային առաքմամբ, ֆաքսի միջոցով կամ որևէ այլ միջոցով ծանուցում նախատեսված չէ:
Ստուգումների արդյունքները գնահատվում են 20 միավոր համակարգով: Դրական են համարվում 17 և բարձր միավորները:
Որակավորման ստուգման հետ կապված տեղեկատվությունն ուղարկվելու է դիմորդներին՝ իրենց կողմից ներկայացված էլեկտրոնային փոստի հասցեներով, ինչպես նաև հրապարակվելու է արդարադատության նախարարության պաշտոնական կայքէջում:
Արգելվում է օգտագործել ցանկացած տեսակի հեռահաղորդակցության միջոցներ:
Լրացուցիչ տեղեկություններ ստանալու համար կարող եք զանգահարել (010)59-40-57 և (010)59-40-16 հեռախոսահամարներով: