Թափուր հաստիքներ

Հայտարարություն` Արդարադատության նախարարության ֆինանսատնտեսագիտական վարչությունում փորձագետ ներգրավելու համար

փետրվարի 19, 2026
Արդարադատության նախարարության ֆինանսատնտեսագիտական վարչությունում 
փորձագետ ներգրավելու համար
 
1. Ծրագրով նախատեսված աշխատանքների համառոտ նկարագիրը՝
 
Փորձագետ ներգրավելու անհրաժեշտությունը պայմանավորված է Արդարադատության նախարարության 2026 թվականին հաստիքների թվաքանակի ավելացման հետ կապված՝ սահմանված ժամկետներում անհրաժեշտ հաշվարկների իրականացման, քաղաքացիական կացության ակտերի գրանցման համար սահմանված պետական տուրքի և ծառայությունների մատուցման վճարների գծով կանխատեսումների ներկայացման, ՄԾԾԾ և բյուջետային հայտերի մշակման, ինչպես նաև Արդարադատության նախարարության մասով եկամուտների գծով տեղեկատվության  հավաքման և ամփոփման աշխատանքների իրականացումն ապահովելու համար:
 
2. Փորձագետ ներգրավելու ժամկետն է՝  
 
Պայմանագիր կնքելու օրվանից մինչև 1 (մեկ) տարի ժամկետով:
 
3. Փորձագետի պարտականությունները՝
 
• 2026 թվականին հաստիքների թվաքանակը 99ով ավելացնելու հետ կապված աշխատանքի վարձատրության, էներգետիկ, կապի ծառայությունների գծով, գրասենյակային, կենցաղային նյութերի, սարքավորումների ձեռքբերման համար անհրաժեշտ գումարի հաշվարկների իրականացում,
• ՔԿԱԳ սպասարկման կենտրոնների գույքի վերաբերյալ տեղեկատվության հավաքագրում և հաշվառում, 
• Քաղաքացիական կացության ակտերի գրանցման հետ կապված բյուջետային մուտքերի վերլուծություն,
•   ՄԺԾԾ նախագծի հիմքում դրվող բյուջետային մուտքերի վերաբերյալ տեղեկատվության հավաքում և ամփոփում,
•   ՀՀ ՖՆ կողմից տրամադրված մեթոդական ցուցումների համաձայն՝ 2027-2029 թվականների ծախսերի վերաբերյալ տեղեկատվության մշակում,
•   Բյուջետային մուտքերի վերաբերյալ հաշվետվության նախապատրաստում:
 
Բարեխղճորեն կատարել պայմանագրով ստանձնած աշխատանքները, պահպանել Նախարարության ներքին կարգապահական կանոնները, իրականացնել աշխատանքային օրենսդրությամբ, Հանրային ծառայության մասին օրենքով և պայմանագրով իրեն վերապահված պարտականությունները:     
 
4. Փորձագետին ներկայացվող պահանջները՝ 
 
• Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն,
• տնտեսագիտություն մասնագիտությամբ բարձրագույն կրթություն,
 հանրային ծառայության առնվազն երկու տարվա ստաժ կամ երեք տարվա     մասնագիտական     աշխատանքային ստաժ կամ ֆինանսավարկային բնագավառում հաշվապահների և մասնագետների բնագավառում՝ երեք տարվա աշխատանքային ստաժ,
• տվյալների մշակման կարողություններ և հմտություններ,
• հայերեն լեզվի տիրապետում,
• ռուսերեն լեզվի իմացություն,
• տվյալների բազայի հետ աշխատելու ունակություն,
• հաշվետվությունների մշակման ունակություն,
• թիմային աշխատանքի ունակություն,
• համակարգչով և ժամանակակից այլ տեխնիկական միջոցներով աշխատելու ունակություն:
 
5. Դիմումների ներկայացման վերջնաժամկետն է՝ 
 
    2026թ. փետրվարի 24-ը ներառյալ: 
 
6. Աշխատանքի վայրը, հեռախոսահամար՝ 
    ՀՀ, ք. Երևան, Վազգեն Սարգսյան 3/8, հեռախոս՝ 010-59-40-58: 
 
    7.  Չի թույլատրվում հավակնորդի հետ պայմանագիր կնքել, եթե տվյալ անձը պաշտոնից ազատվել կամ տվյալ անձի ծառայությունը վերջին մեկ տարվա ընթացքում դադարեցվել է կարգապահական տույժ կիառելու, օրենքով սահմանված փորձաշրջանը չանցնելու, օրենքի խախտմամբ պաշտոնի նշանակվելու, «Հանրային ծառայության մասին»  օրենքով սահմանված անհամատեղելիության պահանջները չպահպանելու, Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունը դադարեցնելու, ուժի մեջ մտած՝ նրա նկատմամբ կայացված մեղադրական դատավճռի դեպքերում, բացառությամբ այն դեպքերի, երբ նշանակվել է տուգանք, ինչպես նաև երկու տարի անընդմեջ իր մեղքով վերապատրաստման անհատական ծրագրով հաստատված կրեդիտները չստանալու դեպքում:
 
8. Դիմողի կողմից ներկայացվող փատաթղթերի անհրաժեշտ ցանկ՝ 
 
• դիմում՝ (ձևը կցվում է),
• հայտարարություն (ձևը կցվում է) ՀՀ կառավարության 02.08.2018թ. N 878-Ն որոշմամբ հաստատված կարգի 13-րդ կետով նախատեսված սահմանափակումների բացակայության մասին,
• տվյալ պաշտոնն զբաղեցնելու համար մասնագիտական գիտելիքների և աշխատանքային ունակությունների տիրապետման տեսանկյունից ներկայացվող պահանջների բավարարումը հավաստող փաստաթղթերի` դիպլոմ(ների), վկայականի(ների) պատճենները, աշխատանքային գրքույկի (վերջինիս բացակայության դեպքում՝ տեղեկանք համապատասխան մարմնից) կամ աշխատանքային գործունեությունը հավաստող փաստաթղթի հաստատված պատճենները,
• արական սեռի անձինք՝ նաև զինվորական գրքույկի կամ դրան փոխարինող ժամանակավոր՝ զորակոչային տեղամասին կցագրման վկայականի պատճենը կամ համապատասխան տեղեկանք, 
• ինքնակենսագրական,
• մեկ լուսանակար՝ 3 x 4սմ չափսի, 
• անձնագրի և հանրային ծառայության համարանիշի (սոցիալական քարտի) կամ նույնականացման քարտի պատճենները:
 
9. Ընտրություն կատարելու եղանակն է՝ դիմում ներկայացրած քաղաքացիների փաստաթղթերի և ինքնակենսագրականների ուսումնասիրություն:
 
10. Դիմողը փաստաթղթերը ներկայացնում է պատճենների հետ միաժամանակ՝ անձամբ կամ էլեկտրոնային տարբերակով՝ հետևյալ Էլ. փոստին՝ hr@moj.am:
11. Ընտրված փորձագետի վերաբերյալ տեղեկությունը կհրապարակվի Արդարադատության նախարարության պաշտոնական կայք էջում (https://moj.gov.am/)
 
      Դիմումները ընդունվում են աշխատանքային օրերին՝  ժամը 1000-1200-ը  և  1430-1700-ը: 
 
Լրացուցիչ տեղեկություններ ստանալու համար դիմել Արդարադատության նախարարության անձնակազմի կառավարման վարչություն՝ հեռ. 010-59-40-58/: