Թափուր հաստիքներ

Հայտարարություն` ԱՆ հայտարարում է մրցույթ Արդարադատության նախարարության իրավական փոխօգնության վարչության հանձնումների և դատական հանձնարարությունների բաժնի իրավաբանի քաղաքացիական ծառայության թափուր պաշտոնն զբաղեցնելու համար

մարտի 17, 2026

Մասնագիտական պաշտոնների 6-րդ ենթախմբի թափուր պաշտոնը վարկանիշային ցուցակից համալրելու համար 

Արդարադատության նախարարությունը  հայտարարում է մրցույթ (հարցազրույց)՝ Արդարադատության նախարարության իրավական փոխօգնության վարչության հանձնումների և դատական հանձնարարությունների բաժնի իրավաբանի (ծածկագիր՝ 12-32.2-Մ6-1) քաղաքացիական ծառայության թափուր պաշտոնն զբաղեցնելու համար և վարկանիշային ցուցակի համապատասխան համարներում գրանցված անձանց հրավիրում է հարցազրույցի, որը տեղի կունենա 2026 թվականի մարտի 31-ին ժամը 1000-ին Արդարադատության նախարարության վարչական շենքում (Հայաստան, ք. Երևան, Կենտրոն վարչական շրջան,   Վ. Սարգսյան 3/8):
Արդարադատության նախարարության իրավական փոխօգնության վարչության հանձնումների և դատական հանձնարարությունների բաժնի իրավաբանի (ծածկագիր՝ 12-32.2-Մ6-1) պաշտոնի բնութագրի, պաշտոնն զբաղեցնող քաղաքացիական ծառայողի համար սահմանված գործառույթների, իրավունքների, պարտականությունների, պաշտոնին ներկայացվող պահանջների՝ պաշտոնի համար պահանջվող կրթության, աշխատանքային ստաժի, աշխատանքի բնագավառում փորձի, մասնագիտական գիտելիքների, կոմպետենցիաների, ինչպես նաև աշխատանքի կազմակերպական լիազորությունների և ղեկավարման շրջանակների մասին տեղեկատվությունը ներառված է պաշտոնի անձնագրում, որի էլեկտրոնային օրինակին կարող եք ծանոթանալ հետևյալ հղմամբ՝ Պաշտոնի անձնագիր:

Վարկանիշային ցուցակում գրանցված թեկնածուների մասնակցության հաստատման վերջնաժամկետն է՝ 2026 թվականի մարտի 19-ի ժամը 24:00-ն:

Անհրաժեշտ փաստաթղթերի ցանկը՝
Հարցազրույցին հրավիրող անձը հարցազրույցի օրը պետք է ներկայացնի հետևյալ բնօրինակ փաստաթղթերը՝

1. Անձնագիր կամ նույնականացման քարտ (եթե անձը նույնականացման կամ սոցիալական քարտ չի ներկայացնում, ապա անհրաժեշտ է ներկայացնել անձին հանրային ծառայության համարանիշ տրամադրելու մասին տեղեկանք կամ հանրային ծառայության համարանիշի տրամադրումից հրաժարվելու մասին տեղեկանք).
2. կրթությունը հավաստող փաստաթուղթը.
2.1 եթե անձը ստացել է միայն միջնակարգ կրթություն, ապա ներկայացվում է միջնակարգ կրթությունը հավաստող        փաստաթուղթը, 2.2 եթե անձը ստացել է բարձրագույն կրթություն, ապա ներկայացվում է բարձրագույն կրթությունը հավաստող փաստաթղթ(եր)ի՝ դիպլոմ(ներ)ը:
3. աշխատանքային գործունեությունը հավաստող փաստաթուղթ (առկայության դեպքում).
4. արական սեռի անձիք՝ զինվորական գրքույկ կամ դրան փոխարինող ժամանակավոր զորակոչային տեղամասից զինվորական կցագրման վկայական կամ համապատասխան տեղեկանք:

Հարցազրույցը կանցկացվի «Հարցարան» ձևաչափով:
Հարցազրույցի փուլում ստուգվող մասնագիտական գիտելիքները և դրանք կիրառելու կարողությունները կազմված են հետևյալ բնագավառներից՝

•    «Քաղաքացիական ծառայության մասին» օրենք.
հղումը՝ https://www.arlis.am/hy/acts/204205/latest
•    «Քրեական վարույթներով իրավական օգնության մասին» օրենք
հղումը՝   https://www.arlis.am/hy/acts/200468/latest
•    Հանձնման մաuին Եվրոպական կոնվենցիա.
հղումը՝   https://www.arlis.am/hy/acts/81171/latest

Հիմնական աշխատավարձը՝ 139.776 (հարյուր երեսունինը հազար յոթ հարյուր յոթանասունվեց) ՀՀ դրամ է: 

Անձնային որակներ՝ Նշված պաշտոնին հավակնող անձը պետք է լինի բարեկիրթ, պարտաճանաչ, հավասարակշռված, ունենա նախաձեռնողականություն և պատասխանատվություն ստանձնելու կարողություն:
 Քաղաքացիական ծառայության նշված թափուր պաշտոնի անձնագրի էլեկտրոնային տարբերակին կարող եք ծանոթանալ հետևյալ հղմամբ՝ Պաշտոնի անձնագիր:

Աշխատավայրի հասցեն՝ Հայաստան, ք. Երևան, Կենտրոն վարչական շրջան,                         Վ. Սարգսյան 3/8:

Անհրաժեշտ տեղեկությունների համար կարող եք զանգահարել 010-59-40-56 հեռախոսահամարով կամ ուղարկել հաղորդագրություն mrcuyt12@justice.am էլեկտրոնային փոստի հասցեին: