Հայաստանի Հանրապետության  զինանշան
ՀՀ արդարադատության նախարարություն
Մրցույթներ

Արդարադատության ակադեմիայի Հետազոտական և վերլուծական կենտրոնում կամավոր հետազոտողների ընդունելության մասին

նոյեմբեր 17, 2026

Արդարադատության նախարարությունը և Արդարադատության ակադեմիան համատեղ հայտարարում են Ակադեմիայի Հետազոտական և վերլուծական կենտրոնում կամավոր հետազոտողների ընդունելություն։
Կենտրոնի գործունեությունն ուղղված է արդարադատության ոլորտում հետազոտական և վերլուծական աշխատանքների իրականացմանը, որոնց արդյունքները նպաստելու են դատավորների, դատախազների, քննիչների և ոլորտի այլ մասնագետների պատրաստման ու վերապատրաստման ծրագրերի կատարելագործմանը, օժանդակելու են օրենսդրական նախաձեռնությունների նախագծմանը, պետական այլ մարմիններին իրավաբանական խորհրդատվության տրամադրմանը:
Կամավոր-հետազոտողները հնարավորություն կունենան՝
• Իրականացնել արդարադատության ոլորտի զարգացմանը նպաստող իրավական հետազոտություններ։
• Ուսումնասիրել իրավակիրառ պրակտիկայի արդիական խնդիրները, միջազգային և համեմատական փորձը։
• Մշակել Ակադեմիայի ուսումնական ծրագրերի և դասընթացների կատարելագործմանն ուղղված առաջարկություններ։
•   Համագործակցել փորձառու մասնագետների հետ և ձեռք բերել հետազոտական աշխատանքի գործնական փորձ։
Հետազոտական հիմնական ուղղություններն են՝ 
•    քաղաքացիական իրավունք, 
•    քրեական իրավունք, 
•    վարչական իրավունք, 
•    սահմանադրական իրավունք, 
•    միջազգային իրավունք,
•    հակակոռուպցիոն ոլորտի օրենսդրություն,
•    այլ ոլորտներ։

Ովքե՞ր կարող են դիմել
Իրավաբանական բուհերի և ֆակուլտետների 3-րդ և բարձր կուրսերի ուսանողները, որոնք հետաքրքրված են իրավական հետազոտություններով և ցանկանում են զարգացնել իրենց մասնագիտական կարողությունները։
Ընտրությունն իրականացվելու է երկու փուլով՝ ներկայացված փաստաթղթերի գնահատում և հարցազրույց։
Դիմելու համար կարող եք անցնել հետևյալ հղումով և լրացնել հայտադիմումը՝ https://docs.google.com/forms/d/e/1FAIpQLSdrLHYtj6K9MTUOSc8soYpYwORt_ItLPEs5qI363P6trxkMLA/viewform?usp=header 
Դիմումների ընդունման վերջնաժամկետ՝ դեկտեմբերի 4 ներառյալ։
Միացի՛ր Հետազոտական և վերլուծական կենտրոնին, կիրառի՛ր գիտելիքներդ գործնականում և մասնակցի՛ր արդարադատության ոլորտի զարգացմանն ուղղված հետազոտություններին։