Հայտարարություն` Արդարադատության նախարարության քրեական օրենսդրության, քրեակատարողական և պրոբացիայի ոլորտի քաղաքականության մշակման վարչության փորձագետ ներգրավելու համար
հունիսի 30, 2026
Արդարադատության նախարարության քրեական օրենսդրության, քրեակատարողական և պրոբացիայի ոլորտի քաղաքականության մշակման վարչության փորձագետ ներգրավելու համար
1. Ծրագրով նախատեսված աշխատանքների համառոտ նկարագիրը՝
Փորձագետ ներգրավելու անհրաժեշտությունը պայմանավորված է քրեակատարողական օրենսդրության մոնիթորինգի, տարբեր գերատեսչություններից քրեակատարողական հիմնարկների վերաբերյալ դիտարկումների կապակցությամբ ուսումնասիրությունների իրականացմամբ և դրանց արդյունքում հստակ առաջարկների և իրավական ակտերի նախագծերի մշակման աշխատանքների, ինչպես նաև վերասոցիալականացման միջոցառումների արդյունքների գնահատման մեթոդաբանության միջազգային փորձի ուսումնասիրության աշխատանքների իրականացմամբ, դրա արդյունքում մեթոդաբանության մշակման, քրեակատարողական ծառայությունում ներգործության միջոցների կիրառման և պրակտիկան կատարելագործելու ուղղությամբ ուսումնասիրությունների աշխատանքների իրականացմամբ:
2. Փորձագետ ներգրավելու ժամկետն է՝ մինչև 6 (վեց) ամիս:
3. Փորձագետի պարտականությունները՝
• Քրեական օրենսդրության մոնիթորինգի իրականացում, դրա հիման վրա առաջարկությունների ներկայացման աշխատանքներ,
• ՀՀ քրեակատարողական ոլորտի իրավական ակտերի նախագծերի մշակման աշխատանքներ,
• քրեակատարողական հիմնարկների վերաբերյալ դիտարկումների կապակցությամբ ուսումնասիրությունների իրականացման և դրանց արդյունքում իրավական ակտերի նախագծերի մշակման աշխատանքներ,
• վերասոցիալականացման միջոցառումների արդյունքների գնահատման մեթոդաբանության միջազգային փորձի ուսումնասիրության իրականացում և մեթոդաբանության մշակում,
• քրեակատարողական ծառայությունում ներգործության միջոցների կիրառման պրակտիկայում հանդիպող ռիսկերի վերահսկման և գնահատման նպատակով ուսումնասիրությունների իրականացում։
• քրեակատարողական և պրոբացիայի ոլորտի առնչությամբ Հայաստանի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպանի կողմից ներկայացվող (այդ թվում՝ որպես կանխարգելման ազգային մեխանիզմ) զեկույցների քննարկում, վերլուծություն և անհրաժեշտության դեպքում նախարարության մեկնաբանությունների նախագծերի կազմման աշխատանքներ:
Բարեխղճորեն կատարել պայմանագրով ստանձնած աշխատանքները, պահպանել Նախարարության ներքին կարգապահական կանոնները, իրականացնել աշխատանքային օրենսդրությամբ, Հանրային ծառայության մասին օրենքով և պայմանագրով իրեն վերապահված պարտականությունները:
4. Փորձագետին ներկայացվող պահանջները՝
• Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն,
• իրավագիտություն մասնագիտությամբ բարձրագույն կրթություն,
• քրեական և քրեակատարողական օրենսդրության ոլորտին վերաբերող օրենսդրության, ինչպես նաև ՀՀ ստանձնած միջազգային պարտավորությունների իմացություն,
• հայերենի իմացություն
• ռուսերեն կամ անգլերեն լեզվի իմացություն,
• իրավական ակտերի մշակման կարողություններ և հմտություններ,
• հաշվետվությունների մշակման ունակություն,
• համակարգչով և ժամանակակից այլ տեխնիկական միջոցներով աշխատելու ունակություն:
5. Դիմումների ներկայացման վերջնաժամկետն է՝
2026թ. հուլիսի 3-ը ներառյալ
6. Աշխատանքի վայրը, հեռախոսահամար՝
ՀՀ, ք. Երևան, Վազգեն Սարգսյան 3/8, հեռախոս՝ 010-59-40-56:
7. Չի թույլատրվում հավակնորդի հետ պայմանագիր կնքել, եթե տվյալ անձը պաշտոնից ազատվել կամ տվյալ անձի ծառայությունը վերջին մեկ տարվա ընթացքում դադարեցվել է կարգապահական տույժ կիառելու, օրենքով սահմանված փորձաշրջանը չանցնելու, օրենքի խախտմամբ պաշտոնի նշանակվելու, «Հանրային ծառայության մասին» օրենքով սահմանված անհամատեղելիության պահանջները չպահպանելու, Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունը դադարեցնելու, ուժի մեջ մտած՝ նրա նկատմամբ կայացված մեղադրական դատավճռի դեպքերում, բացառությամբ այն դեպքերի, երբ նշանակվել է տուգանք, ինչպես նաև երկու տարի անընդմեջ իր մեղքով վերապատրաստման անհատական ծրագրով հաստատված կրեդիտները չստանալու դեպքում:
8. Դիմողի կողմից ներկայացվող փատաթղթերի անհրաժեշտ ցանկ՝
• դիմում՝ (ձևը կցվում է),
• հայտարարություն (ձևը կցվում է) ՀՀ կառավարության 02.08.2018թ. N 878-Ն որոշմամբ հաստատված կարգի 13-րդ կետով նախատեսված սահմանափակումների բացակայության մասին,
• տվյալ պաշտոնն զբաղեցնելու համար մասնագիտական գիտելիքների և աշխատանքային ունակությունների տիրապետման տեսանկյունից ներկայացվող պահանջների բավարարումը հավաստող փաստաթղթերի` դիպլոմ(ների), վկայականի(ների) պատճենները, աշխատանքային գրքույկի (վերջինիս բացակայության դեպքում՝ տեղեկանք համապատասխան մարմնից) կամ աշխատանքային գործունեությունը հավաստող փաստաթղթի հաստատված պատճենները,
• արական սեռի անձինք՝ նաև զինվորական գրքույկի կամ դրան փոխարինող ժամանակավոր՝ զորակոչային տեղամասին կցագրման վկայականի պատճենը կամ համապատասխան տեղեկանք,
• ինքնակենսագրական,
• մեկ լուսանակար՝ 3 x 4սմ չափսի,
• անձնագրի և հանրային ծառայության համարանիշի (սոցիալական քարտի) կամ նույնականացման քարտի պատճենները:
9. Ընտրություն կատարելու եղանակն է՝ դիմում ներկայացրած քաղաքացիների փաստաթղթերի և ինքնակենսագրականների ուսումնասիրություն:
10. Դիմողը փաստաթղթերը ներկայացնում է պատճենների հետ միաժամանակ՝ անձամբ կամ էլեկտրոնային տարբերակով՝ հետևյալ Էլ. փոստին՝ hr@moj.am:
11. Ընտրված փորձագետի վերաբերյալ տեղեկությունը կհրապարակվի Արդարադատության նախարարության պաշտոնական կայք էջում (https://www.moj.gov.am/)
Դիմումները ընդունվում են աշխատանքային օրերին՝ ժամը 1000-1200-ը և 1430-1700-ը:
Լրացուցիչ տեղեկություններ ստանալու համար դիմել Արդարադատության նախարարության անձնակազմի կառավարման վարչություն՝ հեռ. 010-59-40-56/: