Հայաստանի Հանրապետության  զինանշան
ՀՀ արդարադատության նախարարություն
Թափուր հաստիքներ

Հայտարարություն` ԱՆ իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալությունում փորձագետ ներգրավելու համար

սեպտեմբեր 18, 2026

ԱՆ իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալությունում փորձագետ ներգրավելու համար
 
1.    Ծրագրով նախատեսված աշխատանքների համառոտ նկարագիրը՝

Փորձագետ ներգրավելու անհրաժեշտությունը պայմանավորված է ՀՀ արդարադատության նախարարության համակարգման ոլորտներում հանրային ծառայությունների մատուցման գործընթացների կատարելագործման, վարչարարության արդյունավետության բարձրացման, պետական տեղեկատվական համակարգերի, ռեգիստրների և շտեմարանների փոխգործունակության, տվյալների փոխանակման և ինտեգրման, ծառայությունների թվայնացման և օպտիմալացման ուղղությամբ իրականացվող աշխատանքների ծավալով, ինչպես նաև նախարարությանը վերապահված գործառույթների ամբողջական և պատշաճ իրականացման անհրաժեշտությամբ:

2.    Փորձագետ ներգրավելու ժամկետն է՝  
   Պայմանագիր կնքելու օրվանից մինչև 1 (մեկ) տարի ժամկետով:

3.    Փորձագետի պարտականությունները՝

•    Իրականացնել նախարարության համակարգման ոլորտներում հանրային ծառայությունների մատուցման գործընթացների ուսումնասիրություն և ներկայացնել  դրանց կատարելագործման և օպտիմալացման վերաբերյալ առաջարկություններ,
•    իրականացնել պետական տեղեկատվական համակարգերի, ռեգիստրների և շտեմարանների փոխգործունակության, տվյալների փոխանակման և ինտեգրման գործընթացների ուսումնասիրություն,
•    մշակել և ներկայացնել ծառայությունների թվայնացման, վարչարարության պարզեցման և գործընթացների արդյունավետության բարձրացմանն ուղղված աշխատանքներ,
•    պատրաստել ոլորտին առնչվող վերլուծություններ, տեղեկանքներ, հաշվետվություններ և այլ աշխատանքային փաստաթղթեր,
•    ապահովել նախարարության կառուցվածքային ստորաբաժանումների, ենթակա մարմինների և շահագրգիռ պետական մարմինների միջև համագործակցության շրջանակներում անհրաժեշտ տեղեկատվության հավաքագրման և վերլուծության աշխատանքների իրականացումը,
•    ապահովել նախարարության համակարգման ոլորտներում իրականացվող բարեփոխումների շրջանակներում փորձագիտական, վերլուծական և կազմակերպչական աշխատանքների իրականացումը։
Բարեխղճորեն կատարել պայմանագրով ստանձնած աշխատանքները, պահպանել Նախարարության ներքին կարգապահական կանոնները, իրականացնել աշխատանքային օրենսդրությամբ, Հանրային ծառայության մասին օրենքով և պայմանագրով իրեն վերապահված պարտականությունները:

     4. Փորձագետին ներկայացվող պահանջները՝ 

•    Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն,
•    բարձրագույն կրթություն,
•    հանրային ծառայության առնվազն երկու տարվա ստաժ կամ երեք տարվա մասնագիտական աշխատանքային ստաժ կամ փաստաթղթավարության բնագավառում՝ երեք տարվա աշխատանքային ստաժ,
•    տիրապետում է հայերեն լեզվին (պարտադիր), ռուսերեն և անգլերեն լեզուներին (գերազանց),
•    ՀՀ Սահմանադրության, «Հանրային ծառայությունների մասին», «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին», «Անձնական տվյալների պաշտպանության մասին», «Նորմատիվ իրավական ակտերի մասին», «Տեղեկատվության ազատության մասին» օրենքների, ինչպես նաև ոլորտին առնչվող այլ իրավական ակտերի իմացություն,
•    կազմակերպական և վերլուծական բարձր ունակություններ, գործընթացների ուսումնասիրության, գնահատման և կատարելագործման վերաբերյալ առաջարկությունների մշակման հմտություններ,      
•    մարդու վարքագծի, կազմակերպական մշակույթի, փոփոխությունների կառավարման, հաղորդակցության և հանրային ծառայությունների կազմակերպման գործընթացների վերլուծության ու գնահատման մասնագիտական կարողություններ,
•    տվյալների վերլուծության, տեղեկատվության համակարգման և եզրակացությունների պատրաստման հմտություններ,
•    միջգերատեսչական համագործակցության և շահագրգիռ կողմերի հետ արդյունավետ հաղորդակցության հմտություններ:

5. Դիմումների ներկայացման վերջնաժամկետն է՝ 

2026 թ. սեպտեմբերի 24-ը ներառյալ:

6. Աշխատանքի վայրը, հեռախոսահամար՝

     ՀՀ, ք. Երևան, Կոմիտաս 49/3, հեռ. (010) 59-40-58
  
  7.  Չի թույլատրվում հավակնորդի հետ պայմանագիր կնքել, եթե տվյալ անձը պաշտոնից ազատվել կամ տվյալ անձի ծառայությունը վերջին մեկ տարվա ընթացքում դադարեցվել է կարգապահական տույժ կիառելու, օրենքով սահմանված փորձաշրջանը չանցնելու, օրենքի խախտմամբ պաշտոնի նշանակվելու, «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված անհամատեղելիության պահանջները չպահպանելու, Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունը դադարեցնելու, ուժի մեջ մտած՝ նրա նկատմամբ կայացված մեղադրական դատավճռի դեպքերում, բացառությամբ այն դեպքերի, երբ նշանակվել է տուգանք, ինչպես նաև երկու տարի անընդմեջ իր մեղքով վերապատրաստման անհատական ծրագրով հաստատված կրեդիտները չստանալու դեպքում:

8. Դիմողի կողմից ներկայացվող փատաթղթերի անհրաժեշտ ցանկ՝ 

•    դիմում՝ (ձևը կցվում է),
•    հայտարարություն (ձևը կցվում է) ՀՀ կառավարության 02.08.2018թ. N 878-Ն որոշմամբ հաստատված կարգի  13-րդ կետով նախատեսված սահմանափակումների բացակայության մասին,
•    տվյալ պաշտոնն զբաղեցնելու համար մասնագիտական գիտելիքների և աշխատանքային ունակությունների տիրապետման տեսանկյունից ներկայացվող պահանջների բավարարումը հավաստող փաստաթղթերի` դիպլոմ(ների), վկայականի(ների) պատճենները, աշխատանքային գրքույկի կամ աշխատանքային գործունեությունը հավաստող փաստաթղթի հաստատված պատճենները,
•    արական սեռի անձինք՝ նաև զինվորական գրքույկի կամ դրան փոխարինող ժամանակավոր՝ զորակոչային տեղամասին կցագրման վկայականի պատճենը կամ համապատասխան տեղեկանք, 
•    ինքնակենսագրական, 
•    մեկ լուսանակար՝ 3 x 4սմ չափսի, 
•    անձնագրի և հանրային ծառայության համարանիշի (սոցիալական քարտի) կամ նույնականացման քարտի պատճենները:

9.    Ընտրություն կատարելու եղանակն է՝ դիմում ներկայացրած քաղաքացիների փաստաթղթերի և    ինքնակենսագրականների ուսումնասիրություն:

10. Դիմողը փաստաթղթերը ներկայացնում է պատճենների հետ միաժամանակ՝ անձամբ կամ էլեկտրոնային տարբերակով՝ հետևյալ Էլ. փոստին՝ hr@moj.am:

11. Ընտրված փորձագետի վերաբերյալ տեղեկությունը կհրապարակվի Արդարադատության նախարարության պաշտոնական կայք էջում (https://www.moj.gov.am/)  

         Դիմումները ընդունվում են աշխատանքային օրերին՝ ժամը 1000-1200-ը  և  1430-1700-ը: 


Լրացուցիչ տեղեկություններ ստանալու համար դիմել Արդարադատության նախարարության անձնակազմի կառավարման վարչություն՝ հեռ. 010-59-40-58/: