Քննարկվել են բռնագանձված ակտիվների կառավարման ոլորտում կառավարության առանջնահերթություններն ու կատարվելիք գործողությունների ճանապարհային քարտեզը
հոկտեմբեր 07, 2026
Արդարադատության նախարարի տեղակալ Գևորգ Քոչարյանը բացման խոսքով է հանդես եկել բռնագանձված ակտիվների արդյունավետ կառավարմանը նվիրված աշխատաժողովում։ Նախարարի տեղակալը ընդգծել է բռնագանձված ակտիվների կառավարման ոլորտում կառավարության առանջնահերթություններն ու կատարվելիք գործողությունների ճանապարհային քարտեզը։ Աշխատաժողովի շրջանակներում քննարկվել են ակտիվների կառավարման միջազգային ստանդարտները, տարբեր պետություններում գործող ակտիվների կառավարման գրասենյակների մոդելները, դրանց իրավական կարգավիճակը և լիազորությունների շրջանակը։ Աշխատաժողովին մասնակցել են գործադիր և դատական իշխանության, իրավապահ մարմինների ներկայացուցիչներ։
Աշխատաժողովը կազմակերպվել է Եվրոպական Միության՝ «Աջակցություն Հայաստանում արդարադատության ոլորտի բարեփոխումներին» տեխնիկական աջակցության ծրագրի օժանդակությամբ։