Հայաստանի Հանրապետության  զինանշան
ՀՀ արդարադատության նախարարություն

ՔԿԱԳ ոլորտում Հայաստանի օրենսդրական բարեփոխումներն ու գրանցած հաջողությունները ներկայացվել են CRVS տարածաշրջանային ղեկավար խմբի հանդիպմանը

մայիսի 14, 2024
Արդարադատության նախարարության քաղաքացիական կացության ակտերի գրանցման գործակալության պետ Մարինե Յայլախանյանը Բանգկոկում մասնակցել է Ասիա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանային տասնամյակի Քաղաքացիական կացության ակտերի գրանցման և բնակչության բնական շարժի (CRVS) տարածաշրջանային ղեկավար խմբի 10-րդ հանդիպմանը:
Մարինե Յայլախանյանը ներկայացրել է քաղաքացիական կացության ակտերի գրանցման ոլորտում 2015-2024թթ. ընթացքում Արդարադատության նախարարության կատարած աշխատանքը, օրենսդրական բարեփոխումները և գրանցած հաջողությունները: Գործակալության պետն անդրադարձել է Հայաստանի Հանրապետության որդեգրած թվային ծառայությունների ընդլայնման քաղաքականությանը, պատրաստակամություն է հայտնել գործընկերների հետ կիսվել քաղաքացիական կացության ակտերի գրանցման ոլորտում գրանցած Հայաստանի Հանրապետության կողմից կիրառվող լավագույն փորձով և Քաղաքացիական կացության ակտերի գրանցման և բնակչության բնական շարժի շրջանակներում Հայաստանի գրանցած հաջողություններով: