Հայաստանի Հանրապետության  զինանշան
ՀՀ արդարադատության նախարարություն

Տեղեկատվական կենտրոն Նորություններ Նոտարական գործողություններին մասնակցող թարգմանչի որակավորման ստուգման բողոքարկումների արդյունքները

օգոստոսի 03, 2012

Նոտարական գործողություններին մասնակցող թարգմանչի որակավորման ստուգման հանձնաժողովը 2012 թվականի հուլիսի 19-ի նիստում ուսումնասիրեց և ամփոփեց նոտարական գործողություններին մասնակցող թարգմանչի որակավորման ստուգման բողոքարկումների արդյունքները:
Հանձնաժողովը որոշեց` կրկնակի ուսումնասիրության արդյունքում 3 միավորից ավելի գտնված սխալների դեպքում դադարեցնել յուրաքանչյուր անհատական բողոքի վերանայման աշխատանքը, քանի որ ակնհայտ է, որ 3 միավորից ավելի սխալներ ունեցող աշխատանքը չի անցնում պահանջվող 17 միավորի շեմը:
Բողոքները քննվել են հաշվի առնելով փորձագետների եզրակացությունները, ինչպես նաև բողոք բերող անձանց հիմնավորումներն ու պատճառաբանությունները: Յուրաքանչյուր դեպքում ուժի մեջ թողնելով կամ վերագնահատելով փորձագետի եզրակացությունը, այդուամնեայնիվ որոշումը կայացվել է հօգուտ մասնակցի / բալերի իջեցում տեղի չի ունեցել/:
Յուրաքանչյուր աշխատանք կրկնակի ուսումնասիրելուց հետո որոշվել է՝ բավարարել այն մասնակցի բողոքը, որի աշխատանքն անցել է 17 միավորի շեմը և տրամադրել տեղեկանք, մերժել այն մասնակիցների բողոքները, որոնց աշխատանքները չեն անցել 17 միավորի շեմը:
Մասնակցի բողոքը բավարարված լինելու դեպքում անձը կարող է օգոստոսի 3-ից ներկայանալ ՀՀ արդարադատության նախարարություն համապատասխան տեղեկանքը ստանալու համար:
Մասնակցի բողոքը մերժված լինելու դեպքում անձը ստանում է պատճառաբանված որոշման օրինակը: Որոշումները ուղարկվում են դիմորդների թողած փոստային հասցեներով՝ պատվիրված նամակի միջոցով, կամ ցանկության դեպքում դիմորդները կարող են որոշումները ստանալ անձամբ՝ անձը հաստատող փաստաթղթով, կամ ներկայացուցչի միջոցով՝ լիազորագրի ներկայացմամբ, ՀՀ արդարադատության նախարարությունում:
Նոտարական գործողություններին մասնակցող թարգմանչի որակավորման ստուգման հանձնաժողովի կայացրած որոշմամբ բավարարվել է մասնակիցների 10 բողոք, մերժվել՝
8-ը:
Կից ներկայացվում է նոտարական գործողություններին մասնակցող թարգմանչի որակավորման ստուգման հանձնաժողովի նիստի արձանագրությունը: