keyboard_arrow_left
Սրբուհի Գալյանն ընդունել է Վրաստանի «Լևան Սամխարաուլիի անվան ազգային դատական փորձաքննությունների բյուրո»-ի ղեկավար Գիորգի Մուրվանիձեին
հոկտեմբեր 13, 2026
Արդարադատության նախարար Սրբուհի Գալյանն ընդունել է Վրաստանի «Լևան Սամխարաուլիի անվան ազգային դատական փորձաքննությունների բյուրո»-ի ղեկավար Գիորգի Մուրվանիձեին։ Սրբուհի Գալյանը ներկայացրել է Արդարադատության նախարարության առաջնահերթությունները՝ փորձաքննությունների ոլորտի հետագա կարգավորման կապակցությամբ:
Գիորգի Մուրվանիձեն կարևորվել է փորձագետների մասնագիտական կարողությունների զարգացումը՝ առաջարկելով կազմակերպել փոխադարձ վերապատրաստումներ, մասնագիտական այցեր, սեմինարներ և գործնական դասընթացներ։ Քննարկվել են հետագա համագործակցության առաջնահերթ ուղղությունները և համատեղ նախաձեռնությունների իրականացման հնարավորությունները՝ նպատակ ունենալով ձևավորել երկու երկրների փորձագիտական հաստատությունների միջև շարունակական և արդյունավետ համագործակցություն։