Հայաստանի Հանրապետության  զինանշան
ՀՀ արդարադատության նախարարություն

Պարզաբանում. ՔԿ հիմնարկներում կարգապահությունը խիստ հսկողության տակ է, մամուլում շրջանառվող լուրերը ոչ մի աղերս չունեն իրականության հետ

մայիսի 16, 2014

 Երկու օր է, ինչ զանգվածային լրատվամիջոցներում պարբերաբար շրջանառվում է տեղեկատվություն Հայաստանի քրեական աշխարհում տեղի ունեցած իրադարձությունների մասին, որի ընթացքում պարբերաբար անդրադառնում են ՀՀ արդարադատության նախարարության «Նուբարաշեն» և «Սևան» ՔԿ հիմնարկներին: Մասնավորապես, հրապարակումներից մեկում նշվում է, թե ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» ՔԿՀ-ում մի խումբ դատապարտյալներ եռման ջուր են լցրել և ծեծի են ենթարկել այսպես կոչված «զոն նայողին» և վերջինիս վիճակը ծանր է: Նույն ծեծի փաստը, իբր թե տեղի է ունեցել նաև «Սևան» ՔԿՀ-ի դատապարտյալների միջև:

 Հայտնում ենք, որ ՀՀ ԱՆ ՔԿ հիմնարկում կարգապահությունը խիստ հսկողության տակ է, իրավիճակը՝ վերահսկելի: Նկարագրվող իրադարձությունները ոչ մի աղերս չունեն իրականության հետ: ՀՀ ԱՆ ՔԿ հիմնարկներում՝ մասնավորապես «Նուբարաշեն» և  «Սևան» ՔԿՀ-ներում դատապարտյալների միջև վիճաբանության և ծեծի դեպքեր չեն գրանցվել, առավել ևս՝ ծանր վիճակում գտնվող դատապարտյալներ չկան:

 Հեղինակներին խնդրում ենք, մինչ իրենց «հավաստի աղբյուրների» կողմից ստացված պատմություններին անդրադառնալը, փաստերը ճշտել ՀՀ ԱՆ ՔԿ վարչությունից՝ առանց ապատեղեկատվություն տարածելու:

 

                                                                                    ՀՀ ԱՆ ՔԿՎ հանրային կապերի բաժին