Նոր Սահմանադրություն՝ անկախ, ինքնիշխան, խաղաղ, զարգացող ու հարատև Հայաստանի Հանրապետություն
Անկախ, ինքնիշխան, խաղաղ, զարգացող ու հարատև Հայաստանի Հանրապետություն։
Սա է այն պետությունը, որը ցանկանում ենք կառուցել և փոխանցել հաջորդ սերունդներին։ Հենց այս գաղափարն է նոր Սահմանադրության նախագծի հիմքում։
Սահմանադրությունը որևէ իշխանության կամ քաղաքական ուժի համար չէ։ Այն մեր պետության ապագայի, յուրաքանչյուրիս ազատության, իրավունքների, անվտանգության և բարեկեցության մասին է։
Այսօր ներկայացնում ենք նոր Սահմանադրության նախագիծը, որը ենթակա է հանրային լայն քննարկման և փոփոխությունների։
Սիրելի՛ քաղաքացի, սա քո Սահմանադրության նախագիծն է։ Եվ կարևոր է, որ դու մասնակցես դրա ստեղծմանը։
Կարդացե՛ք, ուսումնասիրե՛ք, քննադատե՛ք, ներկայացրե՛ք ձեր առաջարկները։
Եկե՛ք միասին վերջնականացնենք նոր Սահմանադրության նախագիծը՝ կառուցելու այնպիսի Հայաստան, որտեղ ուզում ենք ապրել մենք, և որտեղ արժանապատիվ ու խաղաղ կապրեն մեր հաջորդ սերունդները։
Կարդա՛։ Քննարկի՛ր։ Առաջարկի՛ր։
🔗 https://yourconstitution.am
🔗 constitution.am
🔗 sahmanadrutyun.am
🔗 sahmanadrutiun.am