Հայաստանի Հանրապետության  զինանշան
ՀՀ արդարադատության նախարարություն

Մրցույթ՝ դատական պաշտպանության ծառայությունների ձեռքբերման համար

մայիսի 11, 2022

Իրավաբանական համայնքի հարգելի՛ ներկայացուցիչներ՝
Արդարադատության նախարարությունը, hավատարիմ մնալով Կառավարության որդեգրած թափանցիկ ու հաշվետու քաղաքականությանը, կարևորելով արդար մրցակցությունը, հրավիրում է ներգրավվելու դատական ատյաններում Հայաստանի Հանրապետության և Արդարադատության նախարարության շահերի պաշտպանությանը։
Կառավարության, նախարարության և այլ պետական մարմինների կողմից ընդունված ակտերի վիճարկման, հանրային ծառայության անցման կամ դադարեցման, Արդարադատության նախարարի լիազորության շրջանակներում դատավորի նկատմամբ կարգապահական վարույթի հարուցման և այլ ոլորտների հետ կապված դատական վեճերում Արդարադատության նախարարության կողմից պատշաճ ներկայացուցչություն ապահովելու նպատակով՝ հրավիրում ենք մասնակցելու իրավական խորհրդատվության և դատական ներկայացուցչության ծառայությունների ձեռքբերման համար հայտարարված մրցույթին։
Մրցույթին մասնակցելու պայմանները և պահանջները հրապարակված են armeps.am գնումների էլեկտրոնային համակարգում: Հայտերի ներկայացման վերջնաժամկետն է սույն թվականի մայիսի 31-ը՝ ժամը 11:00-ն:
Հայտերի ընդունման հղումը ներկայացնում ենք ստորև.
 http://www.armeps.am/epps/cft/prepareViewCfTWS.do?resourceId=8294472