Մեկնարկել է Արդարադատության նախարարության «Իրավունքի ամառային դպրոց» 2026 ծրագիրը
օգոստոսի 03, 2026
Մեկնարկել է Արդարադատության նախարարության «Իրավունքի ամառային դպրոց» 2026 ծրագիրը։
Բացման ընթացքում արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը ուսանողներին ներկայացրել է արդարադատության ոլորտում իրականացվող բարեփոխումները, հակակոռուպցիոն համակարգը, ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մեխանիզմները և էլեկտրոնային ծանուցումների համակարգը։
Հանդիպման ավարտին նախարարը պատասխանել է ուսանողների հարցերին՝ ընդգծելով երիտասարդների ակտիվ ներգրավվածության և տեղեկացված լինելու կարևորությունը։
Այս տարի ծրագրին դիմել է ավելի քան 290 ուսանող՝ Հայաստանի ավելի քան 15 բուհերից, որոնցից ընտրվել է 30-ը։