Մուտքագրեք 3-120 նիշ, որպեսզի ստանաք առավել ճշգրիտ արդյունքներ։
Հաշտարարների ինքնակարգավորվող կազմակերպության ընդհանուր ժողով հրավիրելու մասին
հոկտեմբերի 18, 2024
Հաշտարարների ինքնակարգավորվող կազմակերպության ընդհանուր ժողով հրավիրելու մասին
ք. Երևան, 17.10.2024թ.
Հարգելի՛ հաշտարար,
Սույնով Դուք ծանուցվում եք, որ 2024 թվականի նոյեմբերի 4-ին՝ ժամը 14:00-ից մինչև 16:00-ն «Էլիտ Պլազա» բիզնես կենտրոնում (հասցե՝ Մովսես Խորենացի 15) արտոնագրված հաշտարարների համատեղ հավաքի ձևով տեղի է ունենալու Հաշտարարների ինքնակարգավորվող կազմակերպության ընդհանուր ժողովը՝ հետևյալ օրակարգային հարցերով.
1. Հաշտարարների ինքնակարգավորվող կազմակերպության գործող մարմինների լիազորությունները դադարեցնելու հարցը:
2.Հաշտարարների ինքնակարգավորվող կազմակերպության նոր կառավարման մարմիններ՝ ընդհանուր ժողով, հաշտարարների ինքնակարգավորվող կազմակերպության խորհուրդ ձևավորելու հարցը:
Տեղեկացնում ենք, որ.
1. Ընդհանուր ժողովն իրավազոր է, եթե դրան մասնակցում է հաշտարարների կեսից ավելին:
2. Յուրաքանչյուր հաշտարար քվեարկությանը պետք է մասնակցի անձամբ:
3. Քվեարկության օրը պետք է ներկայանալ անձը հաստատող փաստաթղթով:
4. Քվեարկության գաղտնիությունը քվեարկող հաշտարարի համար ոչ միայն իրավունք է, այլև՝ պարտականություն:
5. Յուրաքանչյուր հաշտարար կարող է առաջադրել ընտրվող մարմնի, ինչպես նաև հաշտարարների ինքնակարգավորվող կազմակերպության նախագահի թեկնածու կամ թեկնածուներ: Թեկնածուների առաջադրումը (ինքնաառաջադրումը) սկսվում է սույն ծանուցման օրվանից և ավարտվում է հոկտեմբերի 27-ին՝ ժամը 23:59-ին:
6. Հաշտարարների ինքնակարգավորվող կազմակերպության նախագահի թեկնածու առաջադրվելու դեպքում հաշտարարների ինքնակարգավորվող կազմակերպության նախագահի ընտրության հարցը համարվում է ներառված Ընդհանուր ժողովի օրակարգում:
7. Թեկանծուներ առաջադրելու նպատակով խնդրում ենք ուղարկել դիմում info@moj.am էլ. փոստի հասցեին: Դիմումը պետք է ներառի՝
1) թեկնածուի ազգանունը, անունը, հայրանունը,
2) թեկնածուի աշխատանքի վայրը և պաշտոնը (զբաղմունքը) (մի քանի վայրեր և պաշտոնների դեպքում ներկայացվում են բոլորը),
3) թեկնածուի հաշտարարի որակավորման վկայագրի համարը:
Ընդհանուր ժողովի հետ կապված անհրաժեշտ այլ տեղեկություններին կարող եք ծանոթանալ Արդարադատության նախարարի 28.06.2023թ. N 336-Ն հրամանում:
Խնդրում ենք պատասխան նամակով հաստատել սույն նամակի ստացումը և Ձեր մասնակցությունը Ընդհանուր ժողովին: