Հայաստանի Հանրապետության  զինանշան
ՀՀ արդարադատության նախարարություն

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

մարտի 01, 2016

   ՀՀ արդարադատության նախարարությունը տեղեկացնում է, որ քաղաքացիական կացության ակտերի գրանցման գործընթացներին առնչվող քաղաքացիների սպասարկումն առավել արդյունավետ դարձնելու նպատակով ՀՀ ԱՆ ընդունարանում (ք. Երևան, Վազգեն Սարգսյան 3/8) սահմանվել է աշխատաժամանակի բաշխում՝ հետևյալ հերթականությամբ.

  • Ընտանեկան կարգավիճակի վերաբերյալ տեղեկանքների, դիմումների ընդունման և տեղեկանքների տրամադրման ժամեր՝ 10:30-12:00, 14:30-16:00:
  • Ամուսնության պետական գրանցման դիմումների ընդունման և թույլտվությունների տրամադրման ժամեր՝ 10:30-12:00, 14:30-16:00:
  • Ապոստիլ դնելու համար դիմումների ընդունման և տրամադրման ժամեր՝ 10:00-13:00, 14:00-17:00:
  • Ուղղման, փոխման և վերականգնման գործերի ընդունման և տրամադրման ժամեր՝ 10:30-12:00, 14:30-16:00:

Միաժամանակ հայտնում ենք նաև, որ ՀՀ արդարադատության նախարարության գործառույթների հետ կապված խնդիրների առաջացման դեպքում քաղաքացիները կարող են զանգահարել նախարարությունում գործող թեժ գծի՝ 010 59-41-48 հեռախոսահամարով: