Մուտքագրեք 3-120 նիշ, որպեսզի ստանաք առավել ճշգրիտ արդյունքներ։
Կարգապահական պատասխանատվության է ենթարկվել Երևանի նոտար Արտաշես Ասրյանը
օգոստոսի 16, 2024
Արդարադատության նախարարի որոշմամբ՝ «Երևան» նոտարական տարածքի նոտար (նստավայր` «Աջափնյակ») Արտաշես Ասրյանը ենթարկվել է կարգապահական պատասխանատվության:
Նոտարին տրվել է «խիստ նկատողություն»: Նոտարի նկատմամբ կարգապահական վարույթ նախաձեռնելու և պատասխանատվության ենթարկելու համար հիմք են հանդիսացել օրենքների և իրավական այլ ակտերի պահանջների խախտման հատկանիշները: