Հայաստանի Հանրապետության  զինանշան
ՀՀ արդարադատության նախարարություն

Ընտրական օրենսդրության բարեփոխումների վերաբերյալ թեմատիկ քննարկումների մասնակցության հրավեր

հոկտեմբեր 21, 2026

Արդարադատության նախարարությունը հրավիրում է շահագրգիռ կազմակերպությունների ներկայացուցիչներին և անհատներին մասնակցելու 2026 թվականի նոյեմբեր-դեկտեմբեր ամիսներին նախատեսվող ընտրական օրենսդրության բարեփոխումներին նվիրված թեմատիկ քննարկումներին։ 

Քննարկումների նպատակն է ապահովել ՀՀ ընտրական օրենսգրքի և հարակից օրենսդրության վերանայման համապարփակ և մասնակցային գործընթաց՝ հնարավորություն ընձեռելով շահագրգիռ կողմերին ներկայացնելու իրենց դիտարկումներն ու առաջարկությունները։ Քննարկումների հիմքում կլինեն Արդարադատության նախարարության մշակած օրենսդրական փոփոխությունների փաթեթը, ինչպես նաև 2026 թվականի խորհրդարանական ընտրությունների վերաբերյալ տեղական և միջազգային դիտորդների դիտարկումներն ու առաջարկությունները։ 

Մասնակցելու համար անհրաժեշտ է լրացնել առցանց գրանցման հայտը (ձևաթուղթը)՝ ընտրելով նախընտրելի թեմատիկ քննարկումները։ Քննարկումների թեմաները, անցկացման օրերն ու ժամերը ներկայացված են գրանցման ձևաթղթում, իսկ անցկացման վայրերի վերաբերյալ գրանցված մասնակիցները կտեղեկացվեն լրացուցիչ։ Օրենսդրական փոփոխությունների նախագծերի նախնական տարբերակը նախապես կուղարկվի գրանցված մասնակիցներին՝ հնարավորություն ընձեռելով ծանոթանալու առաջարկվող փոփոխություններին և նախապատրաստվելու թեմատիկ քննարկումներին։

Գրանցման վերջնաժամկետն է 2026 թվականի նոյեմբերի 2-ը։
Գրանցման հղում՝ https://forms.cloud.microsoft/Pages/ResponsePage.aspx?id=sVBpIovPr0mQQCHOLMxszh45Ecc1YAxIr0Ow-frS6XZUMDQ4TUVRRllaVlVKUDZFQklUUTZORkdBRi4u 

Սույն նախաձեռնությունն իրականացվում է Միացյալ Թագավորության կառավարության կողմից ֆինանսավորվող և ԱՅ ԷՖ Ի ԷՍ-ի կողմից իրականացվող «Հայաստանում ընտրական միջավայրի համախմբում» ծրագրի շրջանակում: