Հայաստանի Հանրապետության  զինանշան
ՀՀ արդարադատության նախարարություն

ԵՄ-ի կողմից 5.5 միլիոն եվրոյի փոխանցումը ՀՀ պետական բյուջե իրականություն է դարձել՝ շնորհիվ «Աջակցություն Հայաստանում արդարադատության ոլորտի բարեփոխումներին. Փուլ II» ծրագրի 100% կատարողականի

հոկտեմբերի 24, 2025

Արդարադատության նախարար Սրբուհի Գալյանն ընդունել է ՀՀ-ում Եվրոպական միության պատվիրակության դեսպան Վասիլիս Մարագոսին:
Կողմերն անդրադարձել են հետևյալ թեմաներին` 

  • Հաջողությամբ իրականացվել է «Աջակցություն Հայաստանում արդարադատության ոլորտի բարեփոխումներին. Փուլ II» բյուջետային աջակցության ծրագիրը։

Ֆինանսավորման համաձայնագրով նախատեսված հիմնական կատարողական ցուցանիշները վերաբերում էին՝

  • դատաիրավական և հակակոռուպցիոն ռազմավարությունների ու վերջիններիս շրջանակներում հաղորդակցության ծրագրերի իրականացման հարցում էական առաջընթացի ապահովմանը,
  • վեճերի լուծման այլընտրանքային եղանակների զարգացմանը, ներառյալ Արբիտրաժի և հաշտարարության հայաստանյան կենտրոնի արդյունավետ գործունեության ապահովմանը,
  • դատախազների և քննիչների բարեվարքության ստուգումների իրականացմանը,
  • պատիժը պայմանականորեն չկիրառելու գործիքակազմի ընդլայնմանը:                                                                 

Նշված կատարողական ցուցանիշներն իրականացվել են ամբողջությամբ։