Հայաստանի Հանրապետության  զինանշան
ՀՀ արդարադատության նախարարություն

Արդարադատության նախարարությունը 2027թ.-ին կշարունակի ոլորտային բարեփոխումների իրականացումը նաև ՀԿԱԾ ոլորտում

նոյեմբեր 04, 2026

✅Ըստ այդմ՝ «Հարկադիր կատարման ծառայություններ» ծրագրի շրջանակում շարունակվելու են հարկադիր կատարման ոլորտի համընդհանուր բարեփոխման աշխատանքները՝ կատարողական գործողությունների արդյունավետությունը բարձրացնելու, վարույթի մասնակիցների օրինական շահերը պաշտպանելու և նրանց խնդիրներին արագ ու արդյունավետ արձագանքելու մեխանիզմները զարգացնելու նպատակով։
✅2027 թվականի համար նախատեսված արդյունքային ցուցանիշների համաձայն՝ ընթացքի մեջ գտնվող կատարողական վարույթների 58 տոկոսը պետք է ավարտվի։ Բռնագանձման ենթակա գումարի նկատմամբ փաստացի բռնագանձված գումարի տեսակարար կշիռը նախատեսվել է 13 տոկոս, իսկ աճուրդների միջոցով վերականգնված գումարի տեսակարար կշիռը՝ 3.5 տոկոս։
Այս ցուցանիշները կարևոր են ծառայության գործունեության արդյունավետությունը գնահատելու համար։
✅Միաժամանակ անհրաժեշտ է հետևողականորեն աշխատել՝ կատարողական վարույթների տևողության կրճատման, բռնագանձումների արդյունավետության բարձրացման վարույթի մասնակիցների իրավունքների պաշտպանության ուղղությամբ։