Մուտքագրեք 3-120 նիշ, որպեսզի ստանաք առավել ճշգրիտ արդյունքներ։
Արդարադատության նախարարության ներկայացուցիչները մասնակցել են «Կառավարության խոսնակների դպրոց» ծրագրին
հունիսի 25, 2024
Արդարադատության նախարարի մամուլի քարտուղար Նորայր Շողիկյանը, «Օրենսդրության զարգացման կենտրոն» հիմնադրամի հանրային կապերի և հաղորդակցության բաժնի մասնագետներ Մերի Հակոբյանն ու Ալլա Փանոսյանը մասնակցել են «Կառավարության խոսնակների դպրոց» ծրագրին:
Եռամսյա դասընթացի փակման արարողությանը ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը շնորհավորել է շրջանավարտներին՝ ընդգծելով հանրության հետ կապերի և հաղորդակցության նշանակությունը և կարևորելով նման վերապատրաստումների անցկացումը:
Ծրագրի շրջանավարտներին ողջունել են նաև Միջազգային հանրապետական ինստիտուտի տնօրեն Ջեյմս Դե Ուիթը և ԱՄՆ ՄԶԳ/Հայաստանի տնօրեն Ջոն Ալելոն:
Ողջույնի խոսքերին հաջորդել են վկայականների շնորհման արարողությունը։
«Կառավարության խոսնակների դպրոց» ծրագրի 3-րդ դասընթացին մասնակցել են պետական կառավարման մարմինների մամուլի քարտուղարներ և հանրության հետ կապերի ու լրատվության պատասխանատու 20-ից ավելի աշխատակիցներ: