Հայաստանի Հանրապետության  զինանշան
ՀՀ արդարադատության նախարարություն

Առաջին անհրաժեշտության սնունդ Պրոբացիայի՝ կյանքի դժվարին իրավիճակում հայտնված շահառուների ընտանիքներին

մայիսի 15, 2020

ԱՆ Պրոբացիայի ծառայության՝ կյանքի դժվարին իրավիճակում հայտնված 128 շահառուների ընտանիքներ ապահովվել են առաջին անհրաժեշտության սննդով և հիգիենիկ պարագաներով:

Հաշվի առնելով Կառավարության կողմից սահմանված արտակարգ դրության ռեժիմը` Պրոբացիայի ծառայությանն աջակցությունը տրամադրել են Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Սոցիալական ծառայությունների կենտրոնը (100 փաթեթ), ՄԱԿ-ի «ՅՈՒՆԻՍԵՖ» մանկական հիմնադրամը (20 փաթեթ), «Իրավական կրթության և վերականգնողական ծրագրերի իրականացման կենտրոն» ՊՈԱԿ-ը և ՀՕՖ-ի երեխաների աջակցության կենտրոնը (2 փաթեթ), ինչպես նաև «Արդարության ուղի» ՀԿ-ն (6 փաթեթ):

Նշենք նաև, որ Պրոբացիայի ծառայության աշխատակիցներն արտակարգ դրության ժամանակահատվածում պարբերաբար հեռավար խորհրդատվական աջակցություն են տրամադրում Պրոբացիայի շահառուներին «Կորոնավիրուսի սոցիալական հետևանքների չեզոքացման ծրագրերին» դիմելու կարգի վերաբերյալ: