Հայաստանի Հանրապետության  զինանշան
ՀՀ արդարադատության նախարարություն

Ամփոփվել են Քրեակատարողական ծառայության 2026թ-ի առաջին կիսամյակի աշխատանքների արդյունքները

հուլիսի 30, 2026

Ամփոփվել են Քրեակատարողական ծառայության 2026 թվականի առաջին կիսամյակի աշխատանքների արդյունքները:
Արդարադատության նախարար Սրբուհի Գալյանի գլխավորությամբ Քրեակատարողական ծառայությունում ներկայացվել են Ծառայության 2026 թվականի առաջին կիսամյակի գործունեության արդյունքները, առաջիկա անելիքներն ու առաջնահերթությունները։
Քրեակատարողական ծառայության պետ Ծովինար Թադևոսյանը ներկայացրել է նաև ՔԿՀ-ներում անվտանգության ապահովման աշխատանքների և հանցագործությունների, խախտումների կանխման արդյունավետության բարձրացման նպատակով կատարված աշխատանքները: Մասնավորապես՝ ներկայացվել են քրեակատարողական հիմնարկները տեսահսկման սարքերով համալրման աշխատանքները, նշվել է, որ այդ նպատակով ձեռք են բերվել 231 տեսախցիկ և առաջիկայում նախատեսվում է հիմնարկների տարածքները համալրել ևս 57 տեսախցիկով։ Տեսահսկման համակարգերի ներդրման արդյունավետության քննարկման ընթացքում ներկայացվել են դրանց գործարկումից հետո արձանագրված ձեռքբերումները՝ արգելված իրերի հայտնաբերման 79 դեպք և կարգապահական խախտման 317 դեպք: Ներկայացվել են նաև ՔԿՀ-ներում նախատեսված և չնախատեսված խուզարկությունների քանակը, Քրեակատարողական ծառայության կենտրոնաան մարմնի համապատասխան ծառայողների կողմից ստուգայցերի քանակը, ինչպես նաև կատարված համալիր աշխատանքների արդյունքում կանխված ներթափանցման դեպքերի աճը (2026թ. առաջին կիսամյակում 100՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 68-ի համեմատ):
Ամփոփման ընթացքում ներկայացվել է նաև ՀՀ ԱՆ «Արմավիր» ՔԿՀ-ում անվտանգության հսկիչ սարքավորումների գործարկումը և դրան հաջորդած ժամանակահատվածում նշված քրեակատարողական հիմնարկում կատարված խուզարկությունների թվի աճի պայմաններում հայտնաբերված արգելված իրերի քանակի նվազման դրական արդյունքները: