Հայաստանի Հանրապետության  զինանշան
ՀՀ արդարադատության նախարարություն

Ամփոփվել են նոտարական գործողություններին մասնակցող թարգմանչի որակավորման ստուգման արդյունքները

մայիսի 20, 2013

 ՀՀ արդարադատության նախարարության նոտարական գործողություններին մասնակցող թարգմանչի որակավորման ստուգման հանձնաժողովը 2013 թվականի մայիսի 1-ի նիստում ուսումնասիրել և ամփոփել է նոտարական գործողություններին մասնակցող թարգմանչի որակավորման ստուգման արդյունքները:

 Հանձնաժողովը որոշել է 17 և ավելի միավոր ստացած աշխատանքերի դիմորդներին տրամադրել տեղեկանք, իսկ մնացած դիմորդներին մերժել ՝ հնարավորություն ընձեռելով դիմորդին ծանոթանալ ստուգված աշխատանքին և գնահատականին:

 Նիստի ընթացքում որոծվել է նաև հրապարակել դիմորդներին թարգմանության համար տրված հայերեն և համապատասխան օտար լեզուներով տեքստերը:

 Համապատասխան փորձագետի բացակայության պատճառով լեհերենով  և բուլղարերենով  կատարված աշխատանքները և ներկայացված փաստաթղթերը ուսումնասիրել է  հանձնաժողովը : Ուսումնասիրության արդյունքում որոշվել է նշված աշխատանքները գնահատել "ոչ բավարար", քանի որ դիմորդները չեն հավաքել բավարար միավորներ օտար լեզվից հայերեն թարգմանված տեքստերի համար, որոնք նույնական էին մնացած եվրոպական լեզուների տեքստերին: Տվյալ անձինք կարող են ստանալ փորձագետի ստուգման համար վճարված գումարը ներքոգրյալ կարգին համապատասխան:

 Ստուգմանը մասնակցելուց հրաժարված դիմողներին վերադարձվում է վճարված պետական տուրքը և փորձագետի համար վճարված գումարը: Փորձագետի համար վճարված գումարը ստանալու համար դիմողը պետք է ներկայանա ՀՀ արդարադատության նախարարություն՝ ներկայացնելով դիմում: Պետական տուրքը ստանալու համար դիմողը պետք է ներկայանա ՀՀ ֆինանսների նախարարություն (հեռ: 595 395)` ներկայացնելով հետևյալ փաստաթղթերը`

•  դիմում,

•  տեղեկանք` ստուգումններին չմասնակցելու վերաբերյալ,

•  պետական տուրքի անդորրագիր:

Վերջին 2 փաստաթղթերը դիմողը ստանում է ՀՀ արդարադատության նախարարությունից:

17 միավորի շեմը հաղթահարած անձինք կարող են հունիսի 10-ից սկսած ներկայանալ ՀՀ արդարադատության նախարարություն որակավորման ստուգման փաստի մասին տեղեկանքը ստանալու համար:

 Գնահատականներին և գրավորներին ծանոթանալու համար մասնակիցները կարող են ներկայանալ ՀՀ արդարադատության նախարարություն և ստանալ իրենց գրավորների պատճենները:

 Ստուգման արդյունքները կարող են բողոքարկվել հանձնաժողովին` արդյունքների ստացումից հետո 10 օրյա ժամկետում՝ համաձայն ՀՀ կառավարության 2002 թվականի մարտի 2-ի N 193 որոշմամբ հաստատված կարգի: