Հայաստանի Հանրապետության  զինանշան
ՀՀ արդարադատության նախարարություն

ԱՄՆ պետական դեպարտամենտի կողմից հավատարմագրված «Carolina Adoption Services» կազմակերպության հետ քննարկվել են որդեգրման բնագավառում իրականացվող աշխատանքները

օգոստոսի 31, 2023
Արդարադատության նախարարության ՔԿԱԳ գործակալության պետ Մարինե Յայլախանյանը և աշխատակիցները հանդիպել են ԱՄՆ պետական դեպարտամենտի կողմից հավատարմագրված «Carolina Adoption Services» կազմակերպության տնօրեն Ֆիլիս Սթիվենսոնի և կազմակերպության ներկայացուցչների հետ:
Արդարադատության նախարարությունը «Carolina Adoption Services» հավատարմագրված կազմակերպության հետ համագործակցում է «Երեխաների պաշտպանության և օտարերկրյա որդեգրման բնագավառում համագործակցության մասին» Հաագայի կոնվենցիայի շրջանակներում՝ երեխաների որդեգրման գործընթացներում:
Հանդիպման ընթացքում կազմակերպության ներկայացուցիչները ներկայացրել են միջազգային որդեգրման բնագավառում իրենց կողմից իրականացվող աշխատանքները և քննարկել հետագա համագործակցության ուղղությունները:
Հանդիպման արդյունքում պայմանավորվածություն է ձեռք բերվել նոր գործիքակազմերի ներդրմամբ առավել թափանցիկ դարձնել որդեգրման ընթացակարգերը: