Հաշտարարների որակավորման դասընթաց
սեպտեմբեր 01, 2026
Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարությունը ՄԱԿ-ի զարգացման ծրագրի հետ համատեղ մեկնարկում է հաշտարարների որակավորման նպատակով անցկավող դասընթաց:
Դասընթացը կիրականացվի 2026 թվականի հոկտեմբերի 5-9-ն ընկած ժամանակահատվածում:
Դասընթացն իրականացվելու է արտերկրից հրավիրված միջազգային փորձագետ-հաշտարարների կողմից և հաշտարարության դասընթացների համար սահմանված միջազգային չափորոշիչներին և ուսուցման ծրագրին համաձայն։ Դասընթացին հնարավորություն կունենան մասակցել նախարարության կողմից ընտրված 20 հավակնորդները՝ հաշվի առնելով դասընթացին մասնակցելու ցանկություն հայտնած հավակնորդների կրթությունը, մասնագիտական փորձը, ծավալած մասնագիտական գործունեությունը, հմտությունները և ուշադրության արժանի այլ հանգամանքներ։ Պիլոտային դասընթացին չընգրկված հավակնորդների թեկնածությունը կդիտարկվի հաջորդող փուլերի ընթացքում։
Հաշտարարի որակավորման դասընթացներին մասնակցելու համար կարող են դիմել 24 տարին լրացած գործունակ քաղաքացիներ, որոնք ունեն բարձրագույն կրթություն։ Արտոնագրված հաշտարարի որակավորում չի կարող շնորհվել այն անձին, որը դատապարտվել է հանցագործության համար, և դատվածությունը մարված կամ վերացված չէ, որը դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած դատական ակտով ճանաչված է անգործունակ, սահմանափակ գործունակ, անհայտ բացակայող կամ սնանկ, և սնանկության վարույթը չի ավարտվել, որի նկատմամբ հարուցված է քրեական հետապնդում:
Դիմորդը որակավորման դասընթացի համար Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարություն է ներկայացնում`
1) դիմում՝ «ազատ ոճի» (պետք է ներառի կոնտակտային հեռախոսահամար և էլեկտրոնային փոստի հասցե),
2) անձնագրի պատճենը,
3) բարձրագույն կրթության դիպլոմի պատճենը,
4) ինքնակենսագրական տվյալներ (CV):
Դիմումը և կից փաստաթղթերը կարող են ներկայացվել առցանց եղանակով՝ info@moj.am էլ. փոստի հասցեին ուղարկելու միջոցով։ Փաստաթղթերի ներկայացման վերջնաժամկետն է 2026 թվականի սեպտեմբերի 20-ը, մինչև ժամը 18:00-ն:
Ուսուցման ծրագիրը հաստատվելու և հրապարակվելու է դասընթացի մեկնարկից առնվազն 10 oր առաջ: Հաշտարարի որակավորման դասընթացների հետ կապված տեղեկատվությունը ուղարկվելու է դիմորդներին՝ իրենց ներկայացված էլեկտրոնային փոստի հասցեներով, ինչպես նաև հրապարակվելու է Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության պաշտոնական կայքէջում:
Լրացուցիչ տեղեկությունների համար զանգահարել (010) 594052 հեռախոսահամարով:
*Ծանոթություն. Նախարարությունը դիմումների ընդունման ժամկետի ավարտից հետո տասը աշխատանքային օրվա ընթացքում ստուգում է դիմողների ներկայացրած փաստաթղթերի հիման վրա հաշտարարի հավակնորդներին ներկայացվող պահանջների համապատասխանությունը «Հաշտարարության մասին» օրենքի 8-րդ, 13-րդ հոդվածների պահանջներին, ինչպես նաև ուսումնասիրում է ինքնակենսագրական տվյալները, այդ թվում՝ նախորդող մասնագիտական գործունեությոնը և ընդունում է որոշում դիմողին հաշտարարների որակավորման դասընթացներին մասնակցել թույլատրելու կամ մերժելու մասին։
Հաշտարարների որակավորման ստուգմանը մասնակցելու համար հավակնորդների ուսուցման կարգը հաստատված է Արդարադատության նախարարի 2023 թվականի հունիսի 22-ի N 332-Ն որոշմամբ, իսկ որակավորման կարգը Արդարադատության նախարարի 2023 թվականի հունիսի 22-ի N 331-Ն որոշմամբ: