Հայաստանի Հանրապետության  զինանշան
ՀՀ արդարադատության նախարարություն

«Օրենսդրության զարգացման կենտրոն» հիմնադրամը նշել է 10 ամյակը

սեպտեմբեր 08, 2026

10 տարի՝ օրենսդրության զարգացման և արդարադատության համակարգի բարելավման ճանապարհին։

2016 թվականի օգոստոսի 25-ին ստեղծվեց «Օրենսդրության զարգացման կենտրոն» հիմնադրամը։

Այս տարիների ընթացքում հիմնադրամը նպաստել է Հայաստանում կարևոր օրենսդրական բարեփոխումների իրականացմանը՝ վեճերի լուծման այլընտրանքային եղանակներից մինչև դատական համակարգի արդյունավետության և սնանկության օրենսդրության բարելավում։