keyboard_arrow_left
Սրբուհի Գալյանը արդարադատության ոլորտում իրականացվող բարեփոխումները ներկայացրել է MaskOFF պանելային քննարկմանը
սեպտեմբեր 14, 2026
Սեպտեմբերի 12-ին տեղի է ունեցել MaskOFF պանելային քննարկումը, որին մասնակցել է ՀՀ արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը։
Քննարկման ընթացքում անդրադարձ է կատարվել արդարադատության ոլորտում իրականացվող բարեփոխումներին, նոր Սահմանադրության ընդունման գործընթացին, կանանց քաղաքական մասնակցության խոչընդոտներին, ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործընթացին, ինչպես նաև քաղաքական և հանրային հնչեղություն ունեցող այլ գործընթացներին և իրադարձություններին:
Հանդիպումն անցկացվել է հարցուպատասխանի ձևաչափով։
Պանելային քննարկումը կազմակերպվել է «Ռեստարտ» քաղաքացիական-երիտասարդական հիմնադրամի կողմից։