2027թ.-ին կշարունակվեն արդարադատության ոլորտի բարեփոխումները
նոյեմբեր 03, 2026
Նախարար Սրբուհի Գալյանն Ազգային ժողովում ներկայացրել է Արդարադատության նախարարության 2027 թվականի բյուջեի նախագիծը՝ անդրադառնալով ոլորտի հիմնական առաջնահերթություններին և նախատեսվող ծրագրերին։
2027 թվականին նախարարության գործունեության հիմնական ուղղություններն են լինելու՝
✅դատական և իրավական բարեփոխումների շարունակական իրականացումը,
✅թվային արդարադատության զարգացումը,
✅հանրային ծառայությունների հասանելիության և արդյունավետության բարձրացումը,
✅անձնական տվյալների պաշտպանության համակարգի կատարելագործումը,
✅քրեակատարողական, պրոբացիայի և հարկադիր կատարման ծառայությունների կարողությունների զարգացումը։
Արդարադատության նախարարության ծրագրերի իրականացման համար 2027 թվականի պետական բյուջեի նախագծով նախատեսվել է շուրջ 27.5 մլրդ դրամ։
Նախատեսվում է իրականացնել 6 բյուջետային ծրագիր՝ ուղղված
✅դատաիրավական, քրեակատարողական և պրոբացիայի, հարկադիր կատարման, վեճերի լուծման այլընտրանքային մեխանիզմների, ինչպես նաև թվային ծառայությունների զարգացման և հասանելիության ապահովման ոլորտներին։
📌Նախարար Սրբուհի Գալյանի խոսքով՝ 2027 թվականին նախարարության և ենթակա մարմինների կողմից պետական բյուջե կանխատեսվում է ապահովել շուրջ 9.7 մլրդ դրամի մուտքեր, որից՝
✅843 մլն դրամ՝ պետական տուրքի գծով,
✅շուրջ 8.8 մլրդ դրամ՝ այլ եկամուտների գծով։
Նախատեսված ցուցանիշը շուրջ 1 մլրդ դրամով գերազանցում է 2025 թվականի փաստացի ցուցանիշը։
Ընդ որում, նախարարության կողմից պետական բյուջե մուտքագրվող եկամուտների շուրջ 65 տոկոսը բաժին է ընկնում կատարողական գործողությունների գծով մուտքերին։