Մուտքագրեք 3-120 նիշ, որպեսզի ստանաք առավել ճշգրիտ արդյունքներ։
12 նոր կառավարիչ համալրել է սնանկության ոլորտը. մատուցվող ծառայությունների շնորհիվ կթոթափվի քաղաքացիների բեռը
դեկտեմբերի 20, 2023
Արդարադատության նախարարի տեղակալ Արմենուհի Հարությունյանի նախագահությամբ անցկացվել է 2023թ.-ի սնանկության գործով կառավարիչների որակավորման ստուգման երկրորդ՝ հարցազրույցի փուլը: Առաջին փուլի 30 մասնակիցներից երկրորդ փուլին մասնակցելու հնարավորություն են ստացել 12-ը: Բոլոր մասնակիցների հարցազրույցներից հետո հանձնաժողովի անդամները դռնփակ նիստում իրականացրել են հարցազրույցի արդյունքների ամփոփիչ քննարկում, որի արդյունքում հանձնաժողովը՝ առանձին-առանձին նշանակված գնահատականների միջինով որոշել է մասնակիցների վերջնական գնահատականները: