Հայաստանի Հանրապետության  զինանշան
ՀՀ արդարադատության նախարարություն

Սպասում ենք ձեր առաջարկներին՝ e-register.moj.am հարթակի վերաբերյալ

օգոստոսի 13, 2026

Արդարադատության նախարարությունը գործարկել է պետական ռեգիստրի նոր էլեկտրոնային համակարգը, որի նպատակն է պետական ծառայությունները դարձնել ավելի արագ, հասանելի և ժամանակակից։ Կարևորելով քաղաքացիների և բիզնեսի ներկայացուցիչների կարծիքներն ու առաջարկները՝ նախարարությունը պատրաստ է լսել և քննարկել նոր համակարգի վերաբերյալ դիտարկումները՝ համակարգի հետագա կատարելագործման նպատակով։ Առաջարկներն ու դիտարկումները կարող են ուղարկվել հետևյալ էլ․ հասցեին՝ suggestions@justice.am ։ Համակարգի աշխատանքի և առաջացող հարցերի քննարկման նպատակով նախատեսվում է նաև շահագրգիռ կողմերի հետ հանդիպումների կազմակերպում։