Հայաստանի Հանրապետության  զինանշան
ՀՀ արդարադատության նախարարություն

Քրեակատարողական ծառայությունում ամփոփվել են 2025թ. առաջին կիսամյակի արդյունքները

հուլիսի 31, 2026

Քրեակատարողական ծառայությունում ամփոփվել են 2025թ. առաջին կիսամյակի արդյունքները: Ծառայության պետ Ծովինար Թադևոսյանի  կողմից ներկայացվել են վերասոցիալականացման ուղղությամբ առաջին կիսամյակում իրականացված աշխատանքները՝ շեշտադրելով վերջին տարիներին վերասոցիալականացման տարբեր միջոցառումների (աշխատանքային զբաղվածություն, կրթական ծրագրեր, վերասոցիալականացմանը և ազատ ժամանակի արդյունավետ տնօրինմանն ուղղված միջոցառումներ, մասնագիտական խմբային աշխատանքներ) քանակական և որակական տվյալների աճի դրական արդյունքները. 2023թ. առաջին կիսամյակի համեմատությամբ 2026թ. առաջին կիսամյակում ՔԿՀ-ներում կազմակերպված միջոցառումների քանակն աճել է 73.5%-ով, նույն ժամանակահատվածների հարաբերակցությունը տեխնիկատնտեսական սպասարկման ոլորտի աշխատանքների դեպքում աճը կազմել է 43%, տարածքի բարեկարգման չվարձատրվող աշխատանքների դեպքում՝ 54%, այլ գործատուի հետ պայմանագրային հիմունքներով աշխատանքի ցուցանիշների դեպքում՝ 13%, իսկ ինքնագործ միավորումների կազմում դատապարտյալների ընդգրկման ցուցանիշների աճը կազմել է 80%:
Հատուկ նշվել է՝ վերասոցիալականացման աշխատանքների արդյունավետության բարձրացման նպատակով արդեն երեք ՔԿՀ-ներում ուսումնաարտադրական տարածքների հիմնման և դրանց գործարկման աշխատանքները, արձանագրված արդյունքները և նախանշվող շարունակական ծրագրերը: Ներկայացվել են ՀՀ ԱՆ «Սևան» և «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկներում դատապարտյալներին վարձատրվող աշխատանքներում ներգրավելու միջոցով ՔԿՀ-ների բնակելի գոտիների կարիքների համար կահույքի, մարզագույքի և այլ պարագաների պատրաստման, վերանորոգման աշխատանքները, ինչպես նաև ՀՀ ԱՆ «Արթիկ» քրեակատարողական հիմնարկում եվրոդռների և պատուհանների ուսումնաարտադրական տարածքի համանման շահագործման առաջիկա ծրագրերը:
Առանձնահատուկ շեշտարդվել է վերասոցիալականացման միջոցառումների ընդլայնման և արդյունավետության կապը ինչպես անվտանգային գոտիների, պայմանների մեղմացման, այնպես էլ պատժից պայմանական վաղաժամկետ ազատման դեպքերի աճի հետ. 2026թ. առաջին կիսամյակում կայացվել է անվտանգային գոտու մեղմացման 33 որոշում՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 18-ի համեմատ, 2026թ. առաջին կիսամյակում կայացվել է անվտանգային գոտու պայմանի մեղմացման 47 որոշում՝ նախորդ տարվա ընդհանուր 39-ի համեմատ և 2026թ. առաջին կիսամյակում պատժից պայմանական վաղաժամկետ ազատել է 117 դատապարտյալ՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 75-ի համեմատ: