Հայաստանի Հանրապետության  զինանշան
ՀՀ արդարադատության նախարարություն

Տեղի է  ունեցել Սահմանադրական բարեփոխումների խորհրդի հերթական նիստը

նոյեմբեր 13, 2026

Արդարադատության նախարար Սրբուհի Գալյանի գլխավորությամբ տեղի է  ունեցել Սահմանադրական բարեփոխումների խորհրդի հերթական նիստը։
Խորհրդի անդամները շարունակել են Սահմանադրության՝ մարդու հիմնարար իրավունքներին, ազատություններին և պարտականություններին, կուսակցություններին ու զանգվածային լրատվության միջոցներին, անկախ և ինքնավար պետական մարմիններին, ինչպես նաև Մարդու իրավունքների հանձնակատարին վերաբերող գլուխների քննարկումը։  Խորհուրդը շարունակել է նաև քննարկել  խորհրդի անդամ Դանիել Իոաննիսյանի առաջարկները: 
Քննարկման նպատակն է վերանայել գործող սահմանադրական կարգավորումները և դիտարկել դրանց կատարելագործման հնարավորությունները։