Հկ-ների և ԶԼՄ-ների համար
Սրբուհի Գալյանը և Հայաստանում Բուլղարիայի արտակարգ և լիազոր դեսպանը վերահաստատել են համագործակցությունը խորացնելու պատրաստակամությունը նախարարության իրավասության շրջանակում
հունվարի 16, 2026
Արդարադատության նախարար Սրբուհի Գալյանն ընդունել է Հայաստանում Բուլղարիայի արտակարգ և լիազոր դեսպան Նիկոլա Նիկոլովին՝ շնորհավորելով նրան պաշտոնը ստանձնելու կապակցությամբ և վերահաստատելով երկու երկրների միջև համագործակցությունը խորացնելու պատրաստակամությունը նախարարության իրավասության շրջանակում։
Դեսպանը շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության համար՝ նշելով, որ երկկողմ հարաբերությունները գտնվում են բարձր մակարդակի վրա և զարգանում են արդյունավետ համագործակցության պայմաններում։
Նախարարը ներկայացրել է նախարարության առաջնահերթությունները՝
- Սահմանադրական բարեփոխումները,
- ԵՄ վիզաների ազատականացման գործողությունների ծրագրի իրականացումը,
- Թվայնացման գործընթացները,
- Դատարանների ծանրաբեռնվածության նվազեցմանն ուղղված քայլերը,
- Քրեակատարողական և պրոբացիայի ոլորտների բարեփոխումները։
Կողմերը կարևորել են երկկողմ համագործակցության խորացումը, անդրադարձել փորձի փոխանակման հնարավորություններին և պայմանավորվածություններ ձեռք բերել համագործակցության ձևաչափի շուրջ։