keyboard_arrow_left
Սրբուհի Գալյանը հանդիպել է Արաբական Միացյալ Էմիրությունների արդարադատության նախարարի հետ
սեպտեմբեր 30, 2026
ՄԱԿ-ի Հանցավորության կանխարգելման և քրեական արդարադատության 15-րդ կոնգրեսի շրջանակներում Արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը Աբու Դաբիում հանդիպել է Արաբական Միացյալ Էմիրությունների արդարադատության նախարար Աբդուլլահ Սուլթան բին Ավադ Ալ Նուաիմիի հետ։
Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանի Հանրապետության և Արաբական Միացյալ Էմիրությունների միջև արդարադատության ոլորտում համագործակցության զարգացմանն ու խորացմանն առնչվող հարցեր։
Քննարկման արդյունքներով կողմերը պայմանավորվել են համագործակցել վեճերի լուծման այլընտրանքային մեխանիզմների, այդ թվում՝ արբիտրաժի զարգացման ուղղությամբ՝ խթանելով նաև երկու պետությունների արբիտրաժային կենտրոնների միջև համագործակցությունն ու փորձի փոխանակումը։