Մուտքագրեք 3-120 նիշ, որպեսզի ստանաք առավել ճշգրիտ արդյունքներ։
keyboard_arrow_left
Պրոբացիայի ծառայությունը դարձել է Եվրոպական պրոբացիայի կոնֆեդերացիայի լիիրավ անդամ
փետրվար 14, 2024
Արդարադատության նախարարության պրոբացիայի ծառայությունը դարձել է Եվրոպական պրոբացիայի կոնֆեդերացիայի լիիրավ անդամ։ Եվրոպական պրոբացիայի կոնֆեդերացիան հարցազրույցներ է անցկացրել 2024 թվականի սկզբին կոնֆեդերացիային միացած նոր կազմակերպությունների առանձին անդամների և ներկայացուցիչների հետ: ԱՆ պրոբացիայի ծառայության ներկայացուցիչները նշում են, որ դառնալով եվրոպական պրոբացիոն ընտանիքի մաս՝ ծառայությունը հնարավորություն կունենա ընդլայնելու համագործակցության շրջանակը տարբեր երկրների պրոբացիոն ծառայությունների հետ, ինչպես նաև արդյունավետ գործընկերություն ձևավորելու Եվրոպայում քրեական արդարադատության ոլորտում։