Մուտքագրեք 3-120 նիշ, որպեսզի ստանաք առավել ճշգրիտ արդյունքներ։
Մի շարք խախտումներ են հայտնաբերվել. Նախարարի որոշմամբ՝ նոտարի գործունեությունը կասեցվել է 5 ամիս ժամկետով
հոկտեմբերի 25, 2023
Արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանի՝ 24.10.2023թ.-ի որոշմամբ՝ «Երևան» նոտարական տարածքի նոտար Աստղինե Միքայելյանի (նստավայր` «Քանաքեռ-Զեյթուն 1») նկատմամբ կիրառվել է «գործունեության կասեցում» կարգապահական տույժ՝ հինգ ամիս ժամկետով: Նախարարության վերահսկողական վարչության կողմից կատարված ուսումնասիրության արդյունքում հայտնաբերվել են օրենքների և իրավական այլ ակտերի պահանջների խախտման հատկանիշներ: