keyboard_arrow_left
Միջազգային գործընկերների հետ քննարկվել են Արդարադատության նախարարության իրավական և թվային բարեփոխումները
սեպտեմբեր 30, 2026
Արդարադատության նախարարի տեղակալ Օկսաննա Աբրահամյանը հանդիպել է արժույթի միջազգային հիմնադրամի (ԱՄՀ / IMF) առաքելության ներկայացուցիչների հետ։ Հանդիպման շրջանակում քննարկվել են Արդարադատության նախարարության իրավական և թվային բարեփոխումները՝ այդ թվում Սնանկության նոր օրենսգրքի կիրարկման նախապատրաստական աշխատանքները, առևտրային կազմակերպությունների օրենսդրության արդիականացումը և վերլուծական թվային համակարգերի ներդրումը։