Միջազգային գործընկերներին է ներկայացվել Արդարադատության նախարարության թվային վերափոխման օրակարգը
նոյեմբեր 06, 2026
Արդարադատության նախարարի տեղակալ Օքսաննա Աբրահամյանն աշխատանքային հանդիպում է ունեցել «Բաց կառավարման գործընկերություն» (OGP) նախաձեռնության Արևելյան գործընկերության և EU4Integrity ծրագրի ղեկավար Պետեր Վարգայի, ինչպես նաև ՀՀ վարչապետի աշխատակազմի մասնակցային և բաց կառավարման հարցերի վարչության պետ Լիլյա Աֆրիկյանի հետ։
Հանդիպման ընթացքում նախարարի տեղակալը ներկայացրել է Արդարադատության նախարարության թվային վերափոխման օրակարգն ու համապարփակ պատկերը՝ անդրադառնալով արձանագրված առաջընթացին, ընթացիկ բարեփոխումներին և հանրային ծառայությունների արդիականացմանն ուղղված նախաձեռնություններին։
Առանձնահատուկ ուշադրություն է դարձվել թվային ծառայությունների մատչելիության և օգտագործման հարմարավետության բարձրացմանը։ Օկսաննա Աբրահամյանը կարևորել է իրավական բարդ եզրույթների և վարչարարական ընթացակարգերի պարզեցումը՝ ընդգծելով, որ քաղաքացիների համար պետական ծառայությունները պետք է լինեն առավել հասկանալի, հասանելի և հեշտ օգտագործելի։
Մասնակիցները մտքեր են փոխանակել ընթացիկ զարգացումների ու առաջնահերթությունների շուրջ, ինչպես նաև քննարկել հետագա համագործակցության ընդլայնման հնարավորությունները։
Կողմերը պայմանավորվել են շարունակել աշխատանքային քննարկումներն ու պարբերաբար անդրադառնալ իրականացվող նախաձեռնությունների ընթացքին։