Մեկնարկել է «Համայնքների կողմից իրավական ակտերի մշակման առանձնահատկությունները» թեմայով սեմինարների շարք
հոկտեմբեր 05, 2026
Արդարադատության նախարարության իրավական ակտերի փորձաքննության գործակալությունը «Պաշտոնական տեղեկագիր» ՓԲԸ-ի հետ համատեղ մեկնարկել է սեմինարների շարք՝ «Համայնքների կողմից իրավական ակտերի մշակման առանձնահատկությունները» թեմայով:
Նախաձեռնության նպատակն է բարձրացնել համայնքների կողմից մշակվող իրավական ակտերի որակը, ապահովել իրավաստեղծ գործընթացի արդյունավետությունն ու միասնական իրավակիրառ պրակտիկայի ձևավորումը:
Սեմինարի ընթացքում ներկայացվել են իրավական ակտերի մշակման առանձնահատկությունները, ՏԻՄ ոլորտում նոր օրենսդրական փոփոխությունները, ինչպես նաև քննարկվել են իրավական ակտերի մշակման ընթացքում առաջացող իրավական խնդիրները և դրանց հնարավոր լուծումները։
Ներկայացվել է նաև arlis.am նոր կայքը և դրա գործիքները։
Առաջին հանդիպումն անցկացվել է ՀՀ Կոտայքի մարզի խոշորացված համայնքների ներկայացուցիչների հետ:
ՏԻՄ կարողությունների հետևողական զարգացման նպատակով այս գործընթացը կրելու է շարունակական բնույթ՝ ընդգրկելով հանրապետության բոլոր մարզերի խոշորացված համայնքները: