Հայաստանի Հանրապետության  զինանշան
ՀՀ արդարադատության նախարարություն

ՀՀ ԱՆ իրավաբանական անձանց պետական ռեգիստրի բարեփոխումները տեսահոլովակով

հունիսի 22, 2012

Նախկինում կազմակերպություն կամ անհատ ձեռնարկատեր գրանցելը պահանջում էր կազմակերպության պարագայում մեկ շաբաթ, իսկ անհատ ձեռնարկատիրոջ պարագայում երեք օր: Կանոնադրության տեքստը, որոշումները, դիմումները բերվում էին քաղաքացիների կողմից: Քաղաքացիները պետք է գնային հարկային` համապատասխան կոդ ստանալու համար: Այսօր   կազմակերպության  կազմակերպության գրանցումը տևում է 15-20 րոպե (իսկ հուլիսի 25 ից անվանման հետ կապված փորձաքննությունն էլ է հանվելու և անկախ անվանման հանգամանքի կգրանցվի 15-20 րոպեներում): Անհատ ձեռնարկատիրոջ պարագայում այսօր գրանցումը կատարվում է 10 րոպեում: Ստանդարտ կանոնադրության պարագայում, ամբողջ փաստաթղթերի փաթեթը տրամադրվում է ռեգիստրի կողմից: Փաստաթղթերը հանձնում են մեկ պատուհանից և ստանում մեկ պատուհանից, ի տարբերեւթյուն նախկինի, երբ  մի քանի սենյակներ մտնելու անհրաժեշտություն էր առաջանում: Քաղաքացին հարկային կոդը ստանում են տեղում:

 Հուլիսի 25-ից կազմակերպության գրանցման համար վճարվող 17.000 ՀՀ դրամ պետտուրքը հանվելու է: