Հայաստանի Հանրապետության  զինանշան
ՀՀ արդարադատության նախարարություն

Հերքում. «Քաոս կալանավայրերում» վերտառությամբ հոդվածում առկա տեղեկությունը որևէ աղերս չունի իրականության հետ

հոկտեմբերի 04, 2019

Մամուլում այսօր հրապարակված «Քաոս  կալանավայրերում» վերտառությամբ հոդվածում առկա տեղեկությունը որևէ աղերս չունի իրականության հետ:

  1. 2019 թվականի սեպտեմբերի 24-ից «Քրեակատարողական բժշկության կենտրոն»  ՊՈԱԿ-ի տնօրենը Բագրատ Սայադյանը չէ. ներկայում տնօրենի ժամանակավոր պաշտոնակատարը Արա Հովհաննիսյանն է:
  2.  04.10.2019թ-ի դրությամբ Քրեակատարողական ծառայությունից ազատված 108 ծառայող (փաստացի բոլոր ազատվածները) արդեն իսկ ընդունվել է աշխատանքի «Քրեակատարողական բժշկության կենտրոն» ՊՈԱԿ-ում. ներկայում  գործընթացը շարունակվում է:
  3. Ապատեղեկատվություն է նաև Անդրանիկ Բաղդասարյանի միջնորդության հետ կապված տեղեկությունը: Նշենք, որ 04.10.2019 թվականի դրությամբ Անդրանիկ Բաղդասարյանը չի հանդիսանում «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ-ի պետի տեղակալ (31.07.2019 թվականից, իր դիմումի համաձայն, անցել է երկարամյա ծառայության զինվորական կենսաթոշակի):
  4.  ՊՈԱԿ-ի բժշկական ստորաբաժանումներում աշխատում են բացառապես համապատասխան բժշկական որակավորում ունեցող անձինք (անասնաբույժի որակավորում ունեցող անձ ՊՈԱԿ-ում չի աշխատում):
  5. Միաժամանակ հայտնում ենք, որ «Քրեակատարողական բժշկության կենտրոն» ՊՈԱԿ-ը պատրաստ է բարձր աշխատավարձով աշխատանքի ընդունել համապատասխան բժշկական որակավորում ունեցող բուժաշխատողների (բժիշկներ, միջին բուժանձնակազմ), ինչի վերաբերյալ Արդարադատության նախարարությունը բազմիցս հանդես է եկել հայտարարությամբ: