Հայաստանի Հանրապետության  զինանշան
ՀՀ արդարադատության նախարարություն

Հայտարարություն՝ Արդարադատության նախարարության սպասարկման գրասենյակների աշխատանքի վերաբերյալ

մարտի 24, 2020

Հայաստանի Հանրապետության պարետի որոշման հիման վրա՝ Արդարադատության նախարարության ենթակա մարմինների սպասարկման գրասենյակները 2020 թվականի մարտի 25-ից մինչև ապրիլի 12-ը չեն գործի:

Միաժամանակ, կարևորելով քաղաքացիների անհետաձգելի կարիքներին արձագանքելու անհրաժեշտությունը, հրապարակում ենք Արդարադատության նախարարության գործող հեռախոսահամարները, կայքէջերն ու էլեկտրոնային փոստի հասցեները՝ ըստ ոլորտների:

  1. Քաղաքացիական կացության ակտերի գրանցման ոլորտ

Արդարադատության նախարարությունը սահմանափակում է քաղաքացիական կացության ակտերի գրանցման հետ կապված ծառայությունների մատուցումը՝ թողնելով բացառապես առաջնային այնպիսի ծառայություններ ինչպիսիք են՝ երեխայի ծննդի գրանցումը և մահվան պետական գրանցումը:

Այս շաբաթվա ընթացքում Երևան քաղաքում, որպես առաջնային ծառայություններ, մատուցվելու են ծնունդների և մահերի պետական գրանցումները ամենօրյա ռեժիմով` 10:00-ից-18:00-ն, հետևյալ սպասարկման կենտրոնում՝

1)Վազգեն Սարգսյան 3/8 հասցեում տեղակայված ընդունարան.

Այլ գրանցումների կատարման դիմումներ կամ վկայականի կրկնօրինակների կամ տեղեկանքների տրամադրման դիմումներ չեն ընդունվելու:

Բոլոր մարզերի ՔԿԱԳ մարմինները կաշխատեն ժամը 10:00-14:00-ն և ևս կիրականացնեն բացառապես երեխայի ծննդի գրանցում և մահվան պետական գրանցում:

Բոլոր այն դիմումները, որոնք ներկայացվել են և որոնց հիման վրա նախատեսվում էր կատարել գրանցումներ` կկատարվեն սահմանափակումները հանելուց:

Գործում է նաև Արդարադատության նախարարության ՔԿԱԳ գործակալության պաշտոնական էլեկտրոնային հասցեն՝ qkag@moj.am-ը, որի միջոցով կընդունվեն ոչ առաջնային քաղաքացիական կացության ակտերի՝ ամուսնություն, ամուսնալուծություն, որդեգրում կամ անվան փոխման գրանցումների համար դիմումները,  որոնք կգրանցվեն արտակարգ ռեժիմի սահմանափակումները հանելուց հետո:

Զուգահեռ, ՔԿԱԳ գործակալությունում կգործեն նաև հետևյալ հեռախոսահամարները՝ 010 594166,  010 594172, 010 594171 և 010 594161:

 2.    Իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալություն

ՀՀ ԱՆ իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալության  կողմից մատուցվող ծառայությունների վերաբերյալ տեղեկատվություն կարող եք ստանալ ինչպես համապատասխան հարցում/նամակներն ուղարկելով գործակալության պաշտոնական էլ. փոստի՝ info@e-register.am հասցեին, այնպես էլ զանգահարելով հետևյալ կոնտակտային հեռախոսահամարով՝ +37410 20 14 45 

Հիշեցնենք նաև, որ ՀՀ արդարադատության նախարարություն ներկայացվող բոլոր պաշտոնական, ինչպես նաև քաղաքացիների և իրավաբանական անձանց կողմից ներկայացվող փաստաթղթերը պետք է ուղարկել էլեկտրոնային տարբերակով՝ info@moj.am էլ. փոստին, ինչպես նաև օգտվել էլեկտրոնային հարցումների միասնական հարթակի՝ https://e-request.am/hy/-ի հնարավորություններից:

3.   Հարկադիր կատարումն ապահովող ծառայություն

Պարետի կողմից սահմանված սահմանափակումներով պայմանավորված՝ քաղաքացիների համար կգործի Հարկադիր կատարումն ապահովող ծառայության թեժ գիծը (060 570-435), իսկ դիմումները, բողոքները, հարցումները և Ծառայությանը հասցեագրված այլ փաստաթղթերը կարող են ուղարկվել բացառապես էլեկտրոնային հարցումների միասնական հարթակի (www.e-request.am) միջոցով: 

4.   Նոտարական գրասենյակների գործունեություն

Խիստ անհրաժեշտ և հրատապ դեպքերում քաղաքացիներին սպասարկելու նպատակով յուրաքանչյուր օր Նոտարական պալատի կայքում կհրապարակվեն տվյալ օրը գործունեություն ծավալող նոտարի վերաբերյալ տվյալները:

 Ծանոթություն: Արդարադատության նախարարության վերաբերյալ պաշտոնական լրահոսին կարող եք հետևել Նախարարության պաշտոնական կայքէջի և ֆեյսբուքյան  էջի միջոցով: