Մուտքագրեք 3-120 նիշ, որպեսզի ստանաք առավել ճշգրիտ արդյունքներ։
«Հայաստանի բարեվարքություն» ծրագրի շրջանակում ներկայացվել են կոռուպցիայի կանխարգելման ոլորտում Արդարադատության նախարարության ձեռքբերումներն ու կատարվող աշխատանքները
հոկտեմբերի 10, 2022
Արդարադատության նախարարության գլխավոր քարտուղարի տեղակալ Նվարդ Վարդանյանը մասնակցել և ելույթով է հանդես եկել «Հայաստանի բարեվարքություն» ծրագրի գործողությունների վերաբերյալ աշխատանքային քննարկմանը: Նվարդ Վարդանյանը ներկայացրել է Արդարադատության նախարարության կողմից գործընկերների աջակցությամբ ՀՀ հակակոռուպցիոն ռազմավարության և դրա իրականացման 2023-2026թթ. միջոցառումների ծրագրի շրջանակներում իրականացվող աշխատանքների ներկայիս ընթացքը: Նշվել է, որ Ռազմավարության մշակման գործընթացն իրականացվում է շահագրգիռ լայն շրջանակների մասնակցությամբ, որի շրջանակում տեղի են ունեցել քննարկումներ, հանդիպումներ՝ պետական, բիզնես ոլորտի ներկայացուցիչների և հասարակական կազմակերպությունների մասնակցությամբ, որոնց ընթացքում վեր են հանվել ոլորտային խնդիրներ, ինչպես նաև ներկայացվել են դրանց լուծման հնարավոր ուղիները: Նվարդ Վարդանյանը կարևորել է կոռուպցիայի դեմ պայքարում կոռուպցիայի կանխարգելման արդյունավետ կառուցակարգերի սահմանումը, ինչպես նաև դրանց պատշաճ գործարկման համար ինստիտուցիոնալ կարողությունների կատարելագործման ապահովումը։ Աշխատաժողովի ընթացքում Արդարադատության նախարարության ներկայացուցիչները ներկայացրել են հակակոռուպցիոն ռազմավարության և դրա իրականացման 2023-2026թթ. միջոցառումների ծրագրի ուղղությունները, կոռուպցիայի դեմ պայքարի ոլորտում հանրային իրազեկման արշավների կարևորությունը, կոռուպցիայի դեմ պայքարի ոլորտում նախարարության տեսլականը և այլ հարցեր: Միջոցառումը կազմակերպվել է ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (USAID) կողմից՝ «Հայաստանի բարեվարքություն» ծրագրի շրջանակում: