Հայաստանի Հանրապետության  զինանշան
ՀՀ արդարադատության նախարարություն

Գործարար ոլորտում կոռուպցիայի կանխարգելում, դատական համակարգում կոռուպցիայի դեմ պայքար. Հակակոռուպցիոն ռազմավարության մշակման աշխատանքային խմբի հերթական նիստ

մայիսի 03, 2023

Արդարադատության նախարարի տեղակալ Կարեն Կարապետյանի նախագահությամբ անցկացվել է Հակակոռուպցիոն ռազմավարության և դրա իրականացման 2023-2026թթ. միջոցառումների ծրագրի մշակման նպատակով ստեղծված աշխատանքային խմբի 4-րդ հանդիպումը։ Նախարարի տեղակալը ներկայացրել է քննարկման առարկա օրակարգային հարցերը։ Նիստի ընթացքում խոսվել է գործարար ոլորտում կոռուպցիայի կանխարգելման և դատական համակարգում կոռուպցիայի դեմ պայքարի առաջարկությունները։ Աշխատանքային խմբի անդամները և ոլորտային փորձագետները ներկայացրել են իրենց առաջարկությունները և դիրքորոշումները։
Աշխատանքային խմբի կողմից ուրվագծվել են քննարկված հարցերի շուրջ իրականացվելիք հետագա աշխատանքները։