Հայաստանի Հանրապետության  զինանշան
ՀՀ արդարադատության նախարարություն

Աջակցություն՝ դատապարտյալների առաջին դասարանցի երեխաներին

օգոստոսի 28, 2013

ՀՀ  արդարադատության նախարար Հրայր Թովմասյանի հանձնարարությամբ «Աջակցություն դատապարտյալին» հիմնադրամը քրեակատարողական տարբեր հիմնարկներում պահվող դատապարտյալների առաջին դասարանցի երեխաներին հատկացրել է պայուսակ,  անհրաժեշտ գրենական պիտույքներ և հագուստ:

Հիմնադրամն ընդհանուր առմամբ 90 առաջին դասարանցու՝    յուրաքանչյուրին  8500 դրամի սահմաններում, նվեր է տրամադրել: