Հայաստանի Հանրապետության  զինանշան
ՀՀ արդարադատության նախարարություն

Անցկացվել է նոտարական գործողություններին մասնակցող թարգմանիչների որակավորման ստուգումը

նոյեմբեր 06, 2026

Արդարադատության նախարարության կողմից անցկացվել է նոտարական գործողություններին մասնակցող թարգմանիչների որակավորման ստուգումը, որին մասնակցել է շուրջ 100 դիմորդ։
Որակավորման ստուգումն անցկացվել է անգլերեն, ռուսերեն, ֆրանսերեն, գերմաներեն և այլ լեզուներով։
Որակավորման ստուգման մասնակիցներին ողջունել է ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Աննա Կարապետյանը՝ մաղթելով նրանց հաջողություն և արդյունավետ ընթացք։
Թարգմանիչների որակավորման ստուգման անցկացումը կարևոր նշանակություն ունի նոտարական գործողությունների շրջանակում մատուցվող ծառայությունների որակի ապահովման և մասնագիտական չափանիշների պահպանման տեսանկյունից։