Հայաստանի Հանրապետության  զինանշան
ՀՀ արդարադատության նախարարություն

Ամփոփվել են «Ուսանողական օրենսդրական նախաձեռնություններ» մրցույթի արդյունքները

հուլիսի 30, 2026

ՀՀ արդարադատության նախարարությունում ամփոփվել են «Ուսանողական օրենսդրական նախաձեռնություններ» մրցույթի արդյունքները։
Մրցույթի նպատակն էր խրախուսել ուսանողների մասնակցությունը օրենսդրական գործընթացներին և հնարավորություն ընձեռել նրանց ներկայացնելու Հայաստանի Հանրապետության օրենսդրության կատարելագործմանն ուղղված առաջարկներ։
Միջոցառման ընթացքում բանավոր փուլ անցած բոլոր մասնակիցներին հանձնվել են հավաստագրեր։
Շնորհակալություն ենք հայտնում բոլոր մասնակիցներին՝ ցուցաբերած նախաձեռնողականության, ակտիվ մասնակցության և ներկայացված հետաքրքիր օրենսդրական գաղափարների համար։